o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը իր տեսակով այդպիսին է, կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը

12.12.2019 11:02 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը իր տեսակով այդպիսին է, կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը

«Տանկերում դիզվառելիք չի եղել», «զինվորները կռվել են բահերով», «պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։ Նիկոլ

Ումի՞ց է ապահովագրվում Նիկոլը սահմանադրական փոփոխություններով

Պարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլը իր իշխանությունը երկարաձգելու համար օգտագործում մանևրելու հնարավոր ամեն տարբերակ, ինքը շատ լավ է պատկերացնում, թե հանրային դիսկուրսում ինչ օրակարգեր կարելի է ներդնել ու կիրառել։ Վերջին շրջանում մեր թավշյա ԱԺ-ում այս կամ այն արհեստական հայտարարություններն ու անբովանդակ հայտարարությունները փաստում են, որ գրեթե ամենուր ձախողումներ արձանագրած իշխանությունը փրկօղակներ է որոնում։ Նման արհեստական ու կեղծ օրակարգերից է նաև ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որի աշխատանքները ևս վեց ամիս երկարաձգելու հարցը նախօրեին հաստատեց խորհրդարանը: Ակնհայտ է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը հակասական գործ է: Մի կողմից՝ այդ պատերազմը վեր է հանել Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի հետ կապված լրջագույն խնդիրներ ու հարցեր, մյուս կողմից՝ այդ պատերազմում հայկական զինուժը լուծել է ոչ պակաս լրջագույն խնդիր ու հարց՝ վերականգնել է ռեգիոնալ ռազմաքաղաքական հավասարակշռությունը և փակուղի մտցրել Ադրբեջանի ռազմական դիվանագիտությունը: Փաստն այն է, որ սա քաղաքական ենթատեքստեր հետապնդող կառույց է, և իշխանությունների համար լրացուցիչ գործիք է՝ իրենց համար ռիսկային համարվող և անցանկալի անձանց ինչ-որ կերպ արհեստական շահարկման ու հանրային թիրախ դարձնելու նպատակով։ Ըստ էության, ներկայումս այդ հանձնաժողովի առաջ դրված է՝ հնարավոր տարբերակով, գոնե մի փոքր ճշմարտության տարրեր հայտնաբերել Նիկոլի կողմից ժամանակին իրականության հետ աղերսներ չունեցող հնարած միֆերի, և համապատասխան փաստեր հայթայթել վերաբերյալ: Նույնը 2016-ին ամբիոնից բղավում էր, որ «տանկերում դիզվառելիք չի եղել», «զինվորները կռվել են բահերով», «պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։ Ու պատահական չէ, որ այսօր այս թեզերի ու պնդումների մասին ոչ ոք չի հիշում, և համապատասխան տրամաբանական եզրահանգումներ չեն արվում*️⃣: Նշեմ, որ այս ընթացքում քննիչ հանձնաժողով են հրավիրվել ապրիլյան պատերազմի հետ անմիջական կապ ունեցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև պատերազմի մասնակիցներ, այդ թվում՝ շարքային զինվորներ։Ըստ վերոհիշյալ հանձնաժողովի, կազմվել է բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք կհրավիրվեն առաջիկա ամիսներին հարցեր տալու և պատասխան ստանալու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА