o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խաղաղ օվկիանոսի հատակին հազարավոր խորհրդավոր փոսեր են հայտնաբերվել

12.12.2019 19:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Խաղաղ օվկիանոսի հատակին հազարավոր խորհրդավոր փոսեր են հայտնաբերվել

Խաղաղ օվկիանոսի հատակի ոչ մեծ հատվածում՝ ԱՄՆ-ի Արևմտյան ափերի մոտ, հայտնաբերվել են տարբեր չափերի հազարավոր փոսեր, որոնց ծագման մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Այս մասին հայտնել են Մոնտերեյ ծոցի ակվարիումի գիտահետազոտական ինստիտուտում (MBARI):

Փարիզում վայրէջք կատարած ինքնաթիռի մեջ երեխայի դի է հայտնաբերվել

Համեմատաբար մեծ փոսերն ունեն միջինը 175 մետր լայնություն և 5 մետր խորություն, իսկ նրանց ձևը կատարյալ կլոր է:

Վերջին մի քանի տարիների ընթացքում MBARI-ի և այլ կազմակերպությունների մասնագետները մոտ 1300 քառակուսի կիլոմետր տարածքում հայտնաբերել են ավելի քան 5200 նման փոս:

Հյուսիսային Ամերիկայում դա նման օբյեկտների խոշորագույն կենտրոնացումն է:

Վերջերս գիտնականներն ավելի մանրամասն են ուսումնասիրել Կալիֆոռնիայի ափերի մոտ օվկիանոսի հատակը։ Մասնագետներին հաջողվել է հայտնաբերել հազարավոր մանր փոսեր: Նրանց լայնությունը կազմում է մոտ 11 մետր, իսկ խորությունը՝ մոտ մեկ մետր։

Ջրային հատակում նման երևույթների առկայությունն ավելի վաղ հայտնաբերվել էին աշխարհի այլ վայրերում: Դրանց ծագումը հիմնականում կապված է մեթանի արտանետումների հետ: Սակայն գիտնականներն այս գազի ոչ մի նշան չեն հայտնաբերել հիշյալ տարածաշրջանում կամ ջրերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА