o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

11.12.2019 22:30 ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲԱՄԲԱՍԱՆՔ

Հետաքրքիր տեղեկություններ են տարածվում` այսօր կայացած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպման հետ կապված: Ըստ աղբյուրի` հանդիպման ժամանակ, որը եղել է վարչապետ Փաշինյանի կամքով, Մնացականյանը պետք է նախագահին ներկայացներ մասնավորապես արցախյան վերջին զարգացումները: Բայց նաեւ տնտղելով, եթե ինչ ռեակցիա նա կունենա, եթե հանկարծ վիճակը հասնի ինչ-որ փաստաթուղթ ստորագրելուն: Բանն այն է, որ ինչ փաստաթուղթ էլ լինի, այն հանդիսանալու է միջազգային պայմանագիր: Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ՝ հենց ՀՀ նախագահն է կառավարության առաջարկությամբ կնքում միջազգային պայմանագրեր: Իսկ ի՞նչ կլինի, եթե Ա.Սարգսյանը հանկարծ հրաժարվի նման պայմանագիր վավերացնել՝ այն վերադարձնելով կառավարություն: Այս դեպքում, ճիշտ է, այդ ակտը կարող է իրավունքի ուժով մտնել ուժի մեջ, սակայն դա, մեղմ ասած, հերոսական տեսք կտա նախագահին եւ խայտառակ տեսք՝ վարչապետին: Ու վիճակը կարող է շատ ավելի բարդանալ, եթե նախագահը որոշի դիմել ՍԴ, ու այնտեղ էլ, չնայած ջանքերին, իրավիճակը չփոխվի: Այսպիսով, անհրաժեշտ է եղել նախագահի հնարավոր քայլերը կանխավ ճշտել, սակայն, ըստ աղբյուրի, Ա.Սարգսյանն այդպես էլ ոչ մի հստակ պատասխան չի տվել, ավելին՝ հասկացրել, որ չի պատրաստվում որեւէ պատասխանատվություն իր վրա վերցնել:

ԲԱՄԲԱՍԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА