o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ-ի նախագահ փոխելով՝ իշխանությունը չի կարող վերահսկողություն հաստատել ՍԴ-ի վրա. Պատգամավոր

11.12.2019 17:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԴ-ի նախագահ փոխելով՝ իշխանությունը չի կարող վերահսկողություն հաստատել ՍԴ-ի վրա. Պատգամավոր

Սահմանադրական դատարանի նախագահ փոխելով՝ իշխանությունը չի կարող վերահսկողություն հաստատել ՍԴ-ի վրա, քանի որ դա կոլեգիալ մարմին է: Նա նշեց, որ իշխանությունը ցանկանում է նախագահ ունենալ ամեն տեղ, որը չի էլ թաքցվում, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Շատ եմ ցավում, ես նման բանի չէի սպասում». Արա Բաբլոյան

«Հիմա եկել են հեղափոխական ուժեր, փորձում են անել նույն բանը, ինչ՝ նախորդները: Դա կարող է հղի լինել շատ վատ հետևանքներով, այստեղ հեռատեսություն է պետք, որ երկրի շահը գերակա համարվի կուսակցական նեղ շահերից: Կան խնդիրներ ամբողջ դատական համակարգում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում նրանց աշխատանքի անարդյունավետության առումով, բայց դա անվանել ճգնաժամ չի կարելի», - ասաց նա:

Ճեպազրույցին ներկա «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ իշխանական գործընկերները դեռ խնդիր ունեն՝ հասկանալու ընդդիմության դերն ու նշանակությունը:

«Ազգային ժողովն, ի վերջո, պետք է դառնա բարձր մակարդակի քաղաքական բանավեճերի, բախումների հարթակ: Թե չէ նոր դեմքերով մարդիկ, հին բաները անելով, երբեք խնդիրների լուծում չենք ունենա: Հատկապես «Իմ քայլի» պատգամավորների կողմից շատ կարևոր է հանդուրժողական, գործընկերային հարաբերությունները, մեզ պետք չէ մեզ սիրեն, բայց մեզ հետ պետք է աշխատեն», - ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА