o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՒՆԱԶԱՐԴԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԷԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

11.12.2019 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԳՈՒՆԱԶԱՐԴԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԷԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Ակնհայտորեն հայաստանյան վիճակագիրները մի լավ չարչարվել են, սակայն չնայած դրան, Հայաստանում օտարերկրյա ներդրումները մնում են խղճուկ վիճակում:

ԵԹԵ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՄՈՏ «ՍՏՎԵՐ ՉԿԱ՚, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ «ՔԵՐԹԵԼ» ԵՆ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻՆ

Այսպես, օրերս ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակեց այս տարվա հունվարի պատկերը, այդ թվում՝ տարվա առաջին երեք եռամսյակների կտրվածքով ներդրումային իրավիճակը: Նախ հիմնական ցուցանիշները՝ ըստ վիճակագիրների: Այսպես, եթե անցած տարվա երեք եռամսյակներին Հայաստանում զուտ օտարերկրյա ներդրումները (ներդրումների ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել է 61 348.7 մլն դրամ, ապա այս տարի այդ ցուցանիշը 32 608.2 միլիոն է (տե՛ս աղյուսակը), կամ կրկնակի պակասՄեկ տարում օտարերկրյա ուղղակի ներդրումների կրկնակի անկումն արդեն իսկ կատաստրոֆիկ է ցանկացած տնտեսության համար, առավել եւս՝ Հայաստանի կարգի, որտեղ անգամ անցած տարի իրականացված մոտ 61.3 միլիարդն է խղճուկ մեծություն: Սակայն, թեեւ այդ կրկնակի անկումն ունենք, սակայն դրա հետ կապված էլ բազում հարցականներ կան: Այդ թվում. տարվա առաջին կիսամյակին ունեինք ընդամենը 7 788.8 միլիոն դրամի ուղղակի ներդրում՝ 2018թ. նույն ժամանակահատվածի 38 670.4 միլիոնի դիմաց: Եվ հարցը. այդ ինչպե՞ս է ստացվում, որ անցած տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակների միջակայքում ներդրումներն անգամ կրկնակի աճ չունեին, իսկ ահա այս տարի այդ նույն ժամանակահատվածում քառապատկվել են: Չնայած խոսքն այնպիսի փոքր թվերի մասին է, որ քառապատկումն էլ է հնարավոր. բավական է մեկ-երկու միջին ծրագիր, եւ այդ 25 միլիարդանոց ավելացումը հնարավոր կլինի ունենալ: Օրինակ, առաջին կիսամյակում էներգետիկայում ունեցել ենք մոտ 14.3 միլիարդ դրամի ներդրում, որը երրորդ եռամսյակին հասել է մոտ 26 միլիարդի: Այսինքն, 25 միլիարդանոց եռամսյակային այդ ավելացման մոտ կեսը այստեղ է: Մինչդեռ չմոռանանք, որ էներգետիկայում հիմնական խոշոր ծրագիրն ատոմակայանում է՝ կայանի արդիականացումը, որը սկսվել է դեռ նախկին իշխանությունների օրոք: Այսինքն, սա ամենեւին էլ ներկաներիս աշխատանքի արդյունքը չէ: Սակայն սրանով հանդերձ էլ, ըստ վիճակագիրների, կան այլ ներդրումային ուղղություններ, որտեղ առնվազն տարօրինակ դինամիկա է նկատվում: Օրինակ, «օդային տրանսպորտի գործունեություն» ուղղությամբ անցած տարվա հունվար-սեպտեմբերին կար փոքրիկ ներդրում՝ 113.6 միլիոնի:

Շոու բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչ արդեն հայտարարագրել է իր եկամուտները. Դավիթ Անանյան

Այս տարվա հունվար հունիսին այստեղ անկում էր՝ -290.7 միլիոն դրամի արտահոսք: Ու չգիտես որտեղից, հաջորդող երեք ամիսներին՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին 4 835.9 միլիարդի ուղղակի ներդրում կա: Այն դեպքում, երբ հայաստանյան ավիաընկերությունները փախչում են Հայաստանից, իսկ օդանավակայաններում ինչ-որ արտառոց աշխուժություն չի նկատվում: Ուրեմն` որտեղի՞ց ծլեց այդ մոտ 5 միլիարդանոց ներդրումը, որը, ի վերջո, առաջին եռամսյակում ողջ երկրում արված ներդրումների մոտ 2/3-ն է, այն էլ՝ նման կարճ ժամանակահատվածում. քանի դեռ հստակ բացատրություն չի եղել, ստիպված ենք ենթադրել, որ դա ընդամենը արհեստական թիվ է՝ ընդհանուր ներդրումային պատկերը գունազարդելու համարՄեկ այլ հետաքրքիր դրվագթեեւ անդադար խոսում են անշարժ գույքի եւ շինարարության «չքնաղ» ցուցանիշներից, բայց ահա «անշարժ գույքի հետ կապված գործունեություն» ուղղությամբ անցած տարվա հունվար-հոկտեմբերի 6 265.5 միլիոն դրամի դիմաց այս տարի ունենք 4 937.6 միլիոնի ներդրում: Իսկ ահա «շենքերի սպասարկման եւ բնատեսարանի բարեկարգման գործունեություն» ուղղությամբ 1 271.6-ից ներդրումները նվազել են մինչեւ 218.6 միլիոն դրամ: Իսկ, ընդհանուր առմամբ, ունենք օտարերկրյա ներդրումների ոչ միայն քանակական, այլ որ պակաս վտանգավոր չէ, նաեւ որակական անկում: Դեպի իրական տնտեսություն, այդ թվում՝ հանքարդյունաբերություն, մետաղամշակում եւ այլն ուղղված ներդրումները կամ էական անկումներ ունեն, կամ վերածվել են խոշոր արտահոսքերի: Այսինքն, ինչքան էլ որ ներկայացնում են արդյունաբերական թռիչքներ, իրական ցուցիչը հենց այդ անկումներն ենՍակայն խնդիրն այսքանով չի սահմանափակվում: Եթե անգամ ընդունենք, որ անցած տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ ունենք ընդամենը մոտ կրկնակի պակաս ներդրումներ եւ ոչ թե շատ ավելին, ապա էլի «հեղափոխական» իշխանությունները մնում են խայտառակ վիճակում: Այսպես, 2016թ. հունվար-հոկտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 46 310.3 միլիոն դրամ, որը 2017թ.-ին բավականին լուրջ աճ էր ունեցել՝ հասնելով 58 507.7 միլիոնի: Դրանից զատ, նաեւ նախկիններինն է անցած տարվա առաջին կիսամյակի 38 670.4 միլիոն ներդրումները, որը կարող էր երեք եռամսյակների եւ տարվա կտրվածքով շատ ավելի լուրջ ցուցանիշների չհասներ, եթե չհաջորդեին նիկոլական ժամանակների անկումները: Այսինքն, «նախահեղափոխական» փուլում երկիրը մտել էր ներդրումների նկատելի աճերի դինամիկայի մեջ, որը, ինչպես ներկայացված թվերն են վկայում, շարունակական բնույթի էր: Եվ ահա այս ֆոնին արձանագրված ներկայիս ցուցանիշները ֆիքսում են, որ այդ աճի դինամիկան փոխարինվել է անկման (այն էլ՝ ցնցումային) դինամիկայի: Հենց դա է վատթարագույնը: Ներդրումային աճի դինամիկան նշանակում է հետեւյալը. գնալով ավելի շատ ներդրողներ են գալիս, նաեւ տեսնելով եւ բավարար գնահատելով իրենցից առաջ եկած ներդրողների դրությունը: Իսկ անկումը հետեւյալն է՝ մարդիկ կամաց-կամաց հեռանում են, այսինքն՝ փաստացի վիճակը նրանց ձեռնտու չէ: Ընդ որում, անկումային դինամիկան աճի վերածելը շատ բարդ գործ է. ի վերջո, պետք է մարդկանց համոզել՝ իրենց փողը ռիսկի դիմել: Իսկ ահա աճից անկումի անցնելը կայծակնային է: Ահա, հենց այս վիճակում ենք հայտնվել. աճից անցել ենք անկման: Այսինքն, եթե անգամ ամեն ինչ փայլուն լինի երկրում, էլի անկումներից աճի հասնելը տարիներ կպահանջի: Մինչդեռ ամեն ինչ մեզ մոտ ոչ թե փայլուն է, այլ կարծես դիտավորյալ իրար վրա հերթական քայլերն են անում՝ ներդրողներին էլ ավելի վանելու համար: Արդյունքում, թե մեր տնտեսությունը «հեղափոխականների» պատճառով քանի տարի կորցրեց, արդեն նույնիսկ դժվար է հաշվել:

ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԼՈՒԽԳՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԷՐ ՓՈՒՉԻԿ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА