o C     23. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐԸ ՄԵՐ ԳԼԽԻ ՎՐԱ ԿԱԽՎԱԾ Է»

11.12.2019 21:40 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐԸ ՄԵՐ ԳԼԽԻ ՎՐԱ ԿԱԽՎԱԾ Է»

«Սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությանը» հաջորդած անհանդուրժողականության մթնոլորտի, Հայ Առաքելական եկեղեցու եւ «Ռազմագիտություն» առարկանների դպրոցական ծրագրից դուրս մղելու եւ այլ խնդրահարույց հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

Հունվարի 20-ը մոտենում է. ադրբեջանական հաքերները փորձելու են հայկական կայքեր կոտրել. Ս․Մարտիրոսյան

 

«Կան բազմաթիվ ուժեր, որոնք սեւեռվել են Հայաստանի վրա»

Սրբազան, գրեթե 2 տարի առաջ մենք ունեցանք «սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն» անվամբ կնքված ինչ-որ գործառույթ, բայց տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը: Ինչո՞ւ:

- Այո՛, այսօր մեր հասարակությունը, ցավոք, ջլատված է: Դա ունի ե՛ւ բնական, ե՛ւ արհեստական պատճառները: Արհեստական պատճառները հետեւյալն են. միստիկ հոգեւորը` չարի եւ բարու պայքարը միշտ կա, չարը հային միշտ պետք է հետապնդի: Երկրորդ, մենք գիտենք, որ կան բազմաթիվ ուժեր եւ կազմակերպություններ, որոնք սեւեռվել են Հայաստանի վրա: Դրանք տարբեր երկրների հատուկ ծառայություններն են, հատուկ ֆոնդեր, ովքեր իրենց քաղաքականությունն են առաջ տանում եւ փորձում` «բաժանիր, որ տիրես» սկզբունքով գործել: Չհաշված ներքին հակասությունները եւ դժգոհությունները: Այսինքն, սա բազմաշերտ երեւույթ է, որն առկա է այսօր մեր հասարակության մեջ: Իհարկե, մեր ժողովուրդը այնքան իմաստուն է, որ աստիճանաբար այդ ամենը կհաղթահարի: Բայց հարց է, թե ինչ գնով եւ որքան ժամանակ դա կտեւի:

ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

- Սրբազան, իշխանափոխությունից հետո եւ հատկապես վերջին ամիսներին կրկին շրջանառության մեջ հայտնվեց տխրահռչակ արցախցի-հայաստանցի եզրույթը: Ո՞րն է, ըստ Ձեզ, դա նորից ի հայտ բերելու նպատակը:

- Նույն բանը կատարվեց ապրիլյան պատերազմից առաջ, երբ քաղաքական հակասությունները սրվեցին ՀՀ-ում, եւ Ադրբեջանի համար դա լավ առիթ էր: Բայց երկու-երեք ժամ հետո բոլոր հայերը միաբանվեցին, հազարավոր կամավորներ առանց որեւէ կոչի մեկնեցին Արցախի սահման: Եվ Ադրբեջանի թվացյալ լավ առիթը փշրվեց: Հայաստանցի-արցախցի եզրույթը շինծու, ծիծաղելի բան է, որովհետեւ արցախցին էլ է հայաստանցի, նախիջեւանցին էլ... Մենք մի Հայաստան ենք, մի Հայաստանի զավակ ենք: Առաջին անգամ այդ եզրույթը ես լսեցի արցախյան պատերազմի օրերին, երբ Քարվաճառը ամբողջովին մենք մաքրեցինք: Սա ուներ քաղաքական նպատակ, բայց մենք ամուր մնացինք եւ Քարվաճառը հետ չզիջեցինք: Բայց դա պետք էր ոմանց շրջանառության մեջ դնել, որը չհաջողվեց: Այս անգամ էլ չի հաջողվի: Երբ կամենում են հեշտությամբ Արցախի հարցը լուծել, այդ եզրույթը հայտնվում է: Այդ կերպ փորձում են տրոհել հայ ազգը, որ հեշտությամբ մարսեն Արցախի հարցը՝ մեր թշնամիներն ու հակառակորդները: Բայց մեր ժողովուրդը հո միամիտ չի՞, որքա՞ն դա կարող է տեւել, ի վերջո, ժողովրդական իմաստությունը ուշ թե շուտ իշխելու է: Այնպես որ, նման եզրույթը շրջանառելը շինծու բան է:

Սամվել Մարտիրոսյան.«Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք»

 

«Լեզուն` մտածելակերպ է, հոգեբանություն է, մեր էությունն է»

Վստահ եմ, որ տեղյակ եք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարը փորձում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնել: Ձեր մեկնաբանությունը:

- Գիտեք, ես երեսուն տարուց ավել մի ցանկություն ունեմ, որ վերադառնանք մեր ակունքներին: Լեզուն` մտածելակերպ է, լեզուն` հոգեբանություն է, մեր էությունն է: Օրինակ, արեւելահայերենը շատ հստակ է պահել հնչյունաբանությունը, արեւմտահայերը գրավոր լեզուն են պահել` ուղղագրությունը: Եթե մենք կարողանայինք դասական ուղղագրությունը հետ բերել, կարծում եմ՝ մի սքանչելի բան կունենայինք. մաշտոցյան 36 տառը: Ես գտնում եմ, որ դպրոցներում գոնե 2-3 տարի դպրոցական երեխաները պետք է գրաբար ուսումնասիրեն՝ մեր ակունքները լավ իմանալու համար: Ինչու հրեաներին հաջողվեց եբրայերենը դարձնել պետական լեզու, ու այն դեպքում, երբ մոռացվել էր: Ես չեմ ասում՝ սկսենք գրաբարով խոսել, ո՛չ, բայց դպրոցում 2-3 տարի գրաբար անցնելը շատ օգտակար կլինի հայ երեխայի համար: Եվ այդ տեսակետից, ես, իհարկե, կամենում եմ, որ մեր բոլոր ուսանողները, կապ չունի՝ ֆիզիկոս, բանասեր թե քիմիկոս, լավ տիրապետեն հայերենին եւ կարողանան քաջատեղյակ լինել մեր գրականությանն ու հայ ժողովրդի պատմությանը: Ես շատ-շատ գիտնականներ գիտեմ, որ միաժամանակ ջութակահար կամ դաշնակահար են` մեկը մյուսին չի խանգարել:

Ի՞նչ անել, որպեսզի ԱԱԾ-ն չգաղտնալսի. Սամվել Մարտիրոսյան

- Սրբազան, նույն կերպ փորձում են դպրոցական ծրագրից դուրս մղել «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» եւ «Ռազմագիտություն» առարկաները: Որքանո՞վ է ճիշտ, ըստ Ձեզ:

- Մենք պատերազմի մեջ գտնվող ազգ ենք, պետք է ամեն մի հայ մտածի, որ անկախ մասնագիտությունից, դիրքից, սեռից, պիտի լինի հայրենիքի զինվոր: Պարտադիր չի, որ բոլորը զենք վերցնեն ու գնան առաջնագիծ, բայց յուրաքանչյուրը պետք է զգա, որ ինքը պարտականություն ունի, որ ինքը հայրենիքի զինվոր է: Այն, որ ամեն մի երիտասարդ դպրոցում պետք է մարզվի եւ ունակ լինի պաշտպանել մեր հայրենիքը, շատ ճիշտ եւ կարեւոր բան է: Մենք Շվեյցարիայում չենք ապրում, որ վստահ լինենք, որ 20-30 տարի խաղաղության մեջ ենք ապրելու. Դամոկլյան սուրը մեր գլխի վրա կախված է: Եվ մենք պետք է միշտ պատրաստ լինենք՝ պաշտպանվելու եւ հակահարված տալու: Այնպես որ, խիստ անհրաժեշտ է «Ռազմագիտություն» առարկայի դասավանդումը դպրոցներում: «Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը» մեր ազգի 2 հազար տարվա պատմության անբաժանելի մասն է: Դա մեր մշակույթն է, ինքնությունը պահող հաստատությունը: Եկեղեցին է, որ պետականություն կորցնելիս` պետականության դերն է ստանձնել, համախմբել ու ղեկավարել ազատագրական շարժումները:

«Մի՛ մտածեք, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը». Իվան Ուրգանտի կազմակերպած «հայկական երեկոյի» հյուրերի թվում է եղել նաև Գարիկ Մարտիրոսյանը (տեսանյութ)

 ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА