o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԴ-ի հանդեպ տոտալ հարձակումային քաղաքականությունը շարունակվում է»

11.12.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՍԴ-ի հանդեպ տոտալ հարձակումային քաղաքականությունը շարունակվում է»

Ազգային ժողովում երեկ կրկին թեժ էր: Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու վիճահարույց նախագիծը: «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» դեմ էին, իսկ իշխող իմքայլականները` բացակա պատգամավորների թողած նամակներով հանդերձ` հաջողացրին հավաքել 83 ձայն, որպեսզի նախագիծն ընդունվի: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻ հետ:

«Facebook» սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության հետ որևէ առնչություն չունի

«ԱՐԴՅՈՔ Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ՆՈՒՅՆ ԱՆՑՅԱԼԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՉԷ»

– Տիկին Տոնոյան, նախագծի քննարկման ժամանակ ամբիոնից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲՀԿ-ին մեղադրեց, թե տարիներ շարունակ խորհրդարանում նստած ՀՀԿ-ի հետ «կնոպկա եք սեղմել»: Ի՞նչ կասեք այս մասին:

Ինձ համար խիստ անհասկանալի է ժամանակ առ ժամանակ դրսեւորվող այս կասկածելի ոգեւորությունը, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ կապված: Ընդհանրապես` չեմ հասկանում անցյալի դեմ այս հետեւողական պայքարի նպատակը ո՞րն է: Հանրապետականները վաղուց արդեն իշխանություն չեն, հետեւաբար ո՞րն է դրա նպատակահարմարությունը` անընդհատ եւ ամեն անգամ վերհիշելու անցյալը կամ տարատեսակ ինչ-որ նախկին գործընթացներ: Ամեն անգամ իշխանությունները լծվում են հողմաղացների դեմ անիմաստ եւ մտացածին պայքարի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունի իր հստակ քաղաքական օրակարգը, որով առաջնորդվում է, եւ եթե որոշելու լինենք անցյալից ինչ-որ մեջբերումներ եւ դրվագներ հիշեցնել, ապա վստահաբար թող իմանան, որ մենք եւս փայլուն հիշողություն ունենք եւ կարող ենք շատ բան հիշեցնել: Սակայն չենք անում, որովհետեւ չենք կարծում, որ մեր ներքաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերն անցյալից ակնարկներ կատարելն է: Նույն ելույթի տրամաբանության մեջ խոսում են այն մասին, թե Սահմանադրական դատարանն անցյալից մնացած մի կառույց է, որի դեմ պետք է պայքարել: Իսկ արդյոք Սահմանադրական դատարանը կամ ՍԴ դատավորներն անցյալից ներկայիս իշխանությանը մնացած միակ կառույցն ու պաշտոնավարողներն են: Արդյոք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նույն անցյալի ամենակարեւոր դերակատարներից մեկը չէ, որն այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը ծավալել իր պաշտոնում: Այնպես որ, եթե անդրադառնալու լինենք անցյալից ժառանգություն մնացած կառույցներին եւ անհատներին, կարծում եմ` այդ շարքը շատ երկար կարելի է շարունակել, ընդհուպ նաեւ իշխանական «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների, նախարարների, այլ կառույցների ղեկավարների:

«Շատ եմ ցավում, ես նման բանի չէի սպասում». Արա Բաբլոյան

«ՀԼՈՒ ՈՒ ՀՆԱԶԱՆԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՈՎ ՍԴ-Ն ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՎՈՒՄ»

– Ա. Սիմոնյանը նաեւ անձամբ Ձեզ անդրադարձավ, թե Դուք ասում եք` ՍԴ դատավորներից որեւէ մեկը Ձեր աչքի լույսը չէ, բայց չեք խոսում այդ մասին: Ինչո՞ւ:

Պարզապես, Ալեն Սիմոնյանը երեւի բավարար չափով ուշադիր չի եղել թե՛ մեր ելույթներին, եւ թե՛ Սահմանադրական դատարանի կամ դատավորների մասին հնչեցրած մեր գնահատականներին: Ըստ նպատակահարմարության, վստահաբար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բավարար չափով անդրադարձել է ե՛ւ ՍԴ-ին, ե՛ւ ընդհանրապես արդարադատության համակարգի հանդեպ անվստահության հանգամանքին: Սակայն մեզ համար երբեւէ արդարադատությունը չի կարող լինել ընտրովի, այսինքն` չի կարող լինել` ըստ «սիմպատիաների» կամ ըստ նախասիրությունների: Նախորդ անգամ, երբ խորհրդարանական մեծամասնությունը նախաձեռնություն էր ներկայացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ, մեր հիմնավոր կասկածներն ունեինք այդ փաստաթղթի օրինականության հարցում եւ ասում էինք, որ այն իրավական առումով խոցելի է: Եվ արդյունքում, այո, իրավական առումով ապացուցվեց Սահմանադրական դատարանի կողմից, որ այդ փաստաթուղթը ծայրից ծայր խոցելի է: Հիմա բերվել է մի նախագիծ, որը մեզ համար երիցս անընդունելի է, եւ այստեղ խնդիրը բացարձակապես անհատները չեն, Սահմանադրական դատարանի նախագահը կամ ՍԴ անդամները չեն: Հենց նույն արդարադատության նախարարը նշում է, որ նրանց հանդեպ կա անվստահություն, սա նշանակում է, որ նրանք իրենց գործառույթները չեն կատարում օրենքով սահմանված կարգով: Այդ դեպքում ինչի՞ համար է նրանց տրամադրվում շուրջ 700 մլն թոշակ: Նրա համար, որ իրենք չե՞ն կատարում իրենց գործառույթները: Կրկնում եմ` մենք այստեղ փաստաթղթերի օրինականության հետ կապված վերապահում ունենք, եւ ոչ թե առանձին անհատները որքանով են կատարում կամ չեն կատարում իրենց գործառույթները: Սա առանձին խնդիր է, եւ մեր գնահատականներով մշտապես անդրադառնում ենք արդարադատության համակարգի հանդեպ հասարակության անվստահությանը, սակայն սա միայն Սահմանադրական դատարանին չի վերաբերում, այլ վերաբերում է նաեւ մյուս ատյանների դատարաններին, տարբեր դատավորներին: Այնպես որ, այս մասով բազմիցս հնչեցրել ենք մեր մտահոգությունները եւ ըստ նպատակահարմարության եւ կարեւորության` շարունակելու ենք հնչեցնել: Իսկ այս դեպքում պարզապես Սահմանադրական դատարանի հանդեպ տոտալ հարձակումային քաղաքականությունը շարունակվում է: Բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով փորձ է արվում այս կառույցը ոչնչացնել: Բոլորի համար հասկանալի է, որ այստեղ ընդամենը անցանկալի դատավորներից ձերբազատվելու եւ հլու ու հնազանդ դատավորներով Սահմանադրական դատարանը համալրելու քաղաքականություն է վարվում: Սա ընդամենը նույն Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված եւ ձախողված խայտառակ նախագծի տրամաբանական շարունակությունն է:

ԱԱԾ-ի հարգարժան սպաներ, վերականգնեք մեր պետության սահմանադրական կարգը. Մենուա Հարությունյան

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՐԵՎԷ ԴԱՏԱՎՈՐ ՉԻ ԳՆԱ ԱՅՍ ԽԱՅՏԱՌԱԿ ԳՈՐԾԱՐՔԻՆ»

– Խորհրդարանական մեծամասնության կողմից նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, պարզ է, որ 24 ժամյա ռեժիմով այն կարողանալու են անցկացնել: Ի՞նչ կարելի է սպասել դրանից հետո:

Կարծում եմ` նվազագույն մասնագիտական եւ մարդկային բարոյականություն ունեցող որեւէ դատավոր չի գնա այս խայտառակ գործարքին, որովհետեւ բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչի համար է այս ամենն արվում: Ի վերջո, մյուս տարի սկսելու է գործել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ինչի՞ համար է այս հանձնաժողովը ձեւավորվում, եթե հնարավորինս շտապ, նման հապճեպությամբ` 24 ժամյա ռեժիմով այս հարցը քննարկելու որոշում կայացվեց: Թողեք, թող հանձնաժողովն իրականացնի իր գործառույթները, թող զբաղվի այն առաքելությամբ, որի համար այն ձեւավորվում է, այլ ոչ թե պարտադիր կերպով ՍԴ առանձին դատավորներից ձերբազատվելը դարձնել կյանքի ու մահվան հարց: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ այս հանգամանքը չի տարածվում Վահե Գրիգորյանի վրա, որովհետեւ անկախ նրանից, որ նա տոտալ անգործության է մատնված, իշխանությունը չի տեսնում սա: Երբ, օրինակ, առաջարկում ենք օրենսդրական նախաձեռնություն` ուսանողների կրթաթոշակները բարձրացնելու, կամ այս կամ այն համայնքում վթարային շենքի բնակիչների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, այս կամ այն խոցելի սոցիալական խավին տրամադրվող որոշակի արտոնությունների վերաբերյալ, մշտապես հնչում են մեկնաբանություններ, թե հիմնավորումները բավարար չափով ներկայացված չեն կամ հղում է արվում միջոցների բացակայությանը: Այսինքն` այս դեպքում բյուջեում առկա է շուրջ 700 միլիոնանոց բյուջե, որպեսզի բաշխում արվի իրենց գործառույթները չկատարող դատավորների համար եւ մնացած մեր մատնանշած խնդիրների համար չկա՞ն բյուջեում միջոցներ, համաձայնեք, որ սա առավել քան տարօրինակ է: Իմ պատկերացրած նոր Հայաստանում մարդիկ պարգեւատրվում են բացառապես իրենց կատարած աշխատանքի դիմաց եւ իրենց գործառույթները չկատարելու համար խոշոր թոշակների չեն արժանանում:

Ինչի հետեւանքները մենք կրում ենք Եվրոպայում, չեմ ցանկանում, որ նույնը կրի Հայաստանը. Սարգիս Սիմոնյան (Տեսանյութ)

«ԱՅՍ ԼԵԶՎԱԿՌՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ՀԱՆԳԵՑՆԵԼՈՒ»

– Ուղիղ մեկ տարի անցավ խորհրդարանական ընտրություններից, նաեւ Դուք եք ընտրել Նիկոլ Փաշինյանին, որպես վարչապետ: Հիմա փոշմանե՞լ եք, թե՞...

Մենք մշտապես նշել ենք, որ կանգնած ենք եղել ժողովրդի նախընտրած թեկնածուի կողքին: Այո, ընտրություններից անցել է մեկ տարի, եւ նշում ենք, որ այսօր երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո` թիվ մեկ առաջնահերթությունը տնտեսական հեղափոխության իրականացումն է եւ դրան խոչընդոտող բոլոր գործոնների, խտրական վերաբերմունքի վերացումը: Անձնական ամբիցիաներն օգտագործելու հաշվին` չպետք է խոչընդոտվի մեր երկիր ներդրումներ բերելու գործընթացը: Երբ հնարավոր կլինի բոլոր այս խոչընդոտները վերացնել եւ, իսկապես, մեր երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն, նոր կկարողանանք խոսել տեղի ունեցած փոփոխությունների արդյունավետության եւ օգտակար գործողության գործակցի առկայության մասին:

Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Իմքայլական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Համազասպ Դանիելյանի եւ էլի շատերի` ԱԺ ամբիոնից հնչեցված ելույթների թիրախում վերջերս ԲՀԿ-ն է: Տեսնո՞ւմ եք միտում` ուղղված ԲՀԿ-ի դեմ:

Ինչքան էլ խոսվում է խորհրդարանում սիրո եւ համերաշխության հեղափոխության մասին, քանի դեռ տարբեր առանձին պատգամավորների կողմից լինելու է տոտալ անհանդուրժողականություն հնչած քննադատությունների դիմաց, մենք չենք կարողանալու խոսել արդյունքներ ունենալու մասին: Ինձ համար առավել քան ցավալի է, որ ցանկացած տեսակի քննադատությանն ի հակադարձում հնչում են նմանօրինակ, նույնաբովանդակ ելույթներ: Համենայնդեպս, ԲՀԿ-ն առաջնորդվում է բացառապես կառուցողական ելույթներով: Եվ եթե հնչում են քննադատություններ, ապա այն որեւէ կերպ, որեւէ մեկին վիրավորելու միտում չի հետապնդում, այլ միգուցե հենց նույն իշխանությունների սխալ ճանապարհով գնալու հանգամանքը մատնանշելու եւ թեկուզ կես ճանապարհից, բայց այդ սխալը ուղղելու նպատակով է արվում: Եվ քանի որ արդեն նաեւ տարեվերջ է, եւ այլեւս մյուս տարվանից շարունակելու ենք գարնանային նստաշրջանի շրջանակներում մեր աշխատանքը, հուսով եմ` այն, ինչ մեզ չհաջողվեց աշնանային նստաշրջանում, կհաջողվի գոնե գարնանային նստաշրջանում, ասել է թե` սիրո, համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտում աշխատելը: Վստահաբար, դրանից շահելու է թե՛ մեր ազգաբնակչությունը, եւ թե՛ Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես, որովհետեւ այս լեզվակռվի քաղաքականությունը որեւէ լավ բանի չի հանգեցնելու, առավել եւս որեւէ կերպ ազգաբնակչության կենսամակարդակի վրա չի ունենալու դրական ազդեցություն:

Ժողովուրդը շատ կարճ ժամանակում կբացահայտի Ryanair-ի բոլոր կեղծիքները. Սարգիս Սիմոնյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА