o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսկ ո՞ւր է «երջանիկ անհատը, հոգատար հանրությունը, հզոր պետությունը»

11.12.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իսկ ո՞ւր է «երջանիկ անհատը, հոգատար հանրությունը, հզոր պետությունը»

Խորհրդարանական ընտրություններից անցավ ուղիղ մեկ տարի: Ըստ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի` իր կյանքում վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան չի փոխվել` նախկինում ստանում էր 460 հազար դրամ, որը ստանում է նաեւ այսօր: Իսկ թե ինչ է փոխվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ կյանքում, հետաքրքրվեցինք նրանից: Պարզվում է` ֆինանսական առումով նրա ծախսերն են շատացել:

«Ցանկացած նմանատիպ դեպք տարօրինակ է». Էդմոն Մարուքյան

Չեմ կարծում, որ պետք է տրտնջանք: Մենք այստեղ ենք հենց դրա համար, որպեսզի կարողանանք հնարավորինս մեր հմտությունները, գիտելիքները եւ այն մանդատը, որ տրվել է մեզ, ծառայեցնենք հանրօգուտ: Սա է մեր առաքելությունը, որեւէ մեկս չենք տրտնջում, այդ թվում, վստահ եմ` Էդմոն Մարուքյանը եւս: Ավելացել են ներկայացուցչական ծախսերը:

Տիկին Մակունց, չե՞ք նեղվում, որ նախարարը 1,5 մլն աշխատավարձ է ստանում, իսկ Դուք` որպես խմբակցության ղեկավար, ստանում եք 460 հազար դրամ:

«Պետք է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը». Արման Աբովյան

Սադրում եք ինձ, բայց իհարկե, սադրանքի չեմ տրվի: Մենք խնդիր ենք դնում խորհրդարանականների դերի բարձրացման, եւ եթե միջազգային պրակտիկան ուսումնասիրենք, խմբակցության ղեկավարները քաղաքական առումով այլ ներգրավվածություն ունեն: Մենք պատրաստվում ենք ընդդիմության հետ մի նախագիծ բերել, որը կբարձրացնի խմբակցության ղեկավարների, այդ թվում` ընդդիմադիր խմբակցությունների դերը: Սա չի նշանակում, որ դրանով փորձ ենք կատարում աշխատավարձերը բարձրացնել, ո՛չ: Բայց խորհրդարանականների դերի բարձրացումը կարեւոր է:

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Մեկ տարի առաջ «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով: Այսօր ավելի երջանիկ ու հզո՞ր ենք դարձել:

Վերջին մեկ տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ քայլեր, որոնք մոտեցրել են այդ ձեւակերպումներին: Հատկապես` միջազգային հարթակներում եւ Արցախի հիմնահարցի հետ կապված մեր դիրքերն ուժեղ են ավելի, քան երբեւէ (Լո՞ւրջ: Մի հայտնի ժողովրդական խոսք կա՝ «Մեղր ասելով, բերանդ չի քաղցրանա»- Հեղ.): Եվ այն հեղինակությունը, որն ունի ՀՀ-ն միջազգային կառույցներում, միջազգային հարթակներում մեր գործընկերների շրջանակում, հենց դրա մասին են վկայում: Օրինակ, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որ 55-ից դարձավ 68 հազար դրամ, քրեական հեղինակությունների օրենքը, որն էլի ուղղված է երջանիկ անհատի կերտմանը կամ հոգատար հանրությանը: Մի շարք նախագծեր կան, դրանք, իհարկե, բավարար չեն, առաջիկայում ավելի շատ կաշխատենք ու հաջորդ տարի մեծ ջանքեր ենք ներդնելու, որպեսզի քաղաքացին զգա, որ ինքն ապրում է արդարության մթնոլորտում:

Մանրամասներ Նիկոլ Փաշինյան- «Իմ քայլը» փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА