o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴՈՒՇՄԱՆԸ» ՏՆԻՑ ԿԼԻՆԻ

11.12.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԴՈՒՇՄԱՆԸ» ՏՆԻՑ ԿԼԻՆԻ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնի ժամանակ կոչ արեց ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամին: Նա առաջարկեց դա անել «մարտահրավերի» միջոցով. յուրաքանչյուրը միանալով` մարտահրավեր է նետում եւս 3 հոգու, այդ 3 հոգին` եւս 3-ական հոգու ու այդպես շարունակ: Ինքն էլ մարտահրավեր նետեց System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ու Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Սակայն Փաշինյանների բախտն այս անգամ չբերեց, գտնվեց մեկը, որը մարտահրավեր նետեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանին: Վերջինս էլ փոխանակ ամուսնու պես եւս մի երեք մեծահարուստի մարտահրավեր նետեր, ո՛չ ավել, ո՛չ պակաս մարտահրավեր նետեց սեփական աղջկան` Մարիամ Փաշինյանին, տեգոր որդուն` ԱԺ իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանին եւ հարազատ եղբորը` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին: Քաղաքական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե այս մարտահրավերից «վառված էլ», Հ. Հակոբյանը ծխողներին, որոնցից մեկն էլ իր քույրն է, ԱԺ ամբիոնից անվանեց «վտարանդի» ու «իզգոյ»: Այդուհանդերձ, թե արդյո՞ք վարչապետի աներձագն ընդունել է քրոջ` Աննա Հակոբյանի մարտահրավերը, պարզեցինք նրանից: Ասաց, որ ընդունել է մարտահրավերը, առաջիկայում էլ գրանցվելու է փոխանցումների համակարգում եւ աշխատավարձից փոխանցելու է 10  հազար դրամ: Իսկ թե ինչու ոչ ավել, հավելեց. «Աշխատավարձով եմ ապրում եւ առայժմ 10 հազարից ավելի չեմ կարող փոխանցել»:

​​​​​​​«Հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի տմարդի վերաբերմունքից». Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА