o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայոց» բառի դեմ պայքարը նոր իշխանության կարգախո՞ս

11.12.2019 13:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց» բառի դեմ պայքարը նոր իշխանության կարգախո՞ս

 Վերջին օրերին  շատ է քննարկվում   բուհերում Հայոց լեզվի, Հայոց պատմության եւ գրականության առարկանների կամ ընտրական դարձնելը, որն  ուղղեկցվում է ուսանողների բողոքի ակցիաներով: Այդ առթիվ զրուցեցինք Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս, ԵՊՀ դասախոս, ինչպես նաև հայտնի լրագրող, «Ղարաբաղ դարավերջ» գրքի հեղինակ՝  ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ հետ :

Նիկոլն ունի երկու ճանապարհ՝ հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), և այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ. Միքայել Գրիգորյան

- Տիկին Ալվարդ, որքանով գիտեմ Դուք Ձեր ողջ գիտակցական կյանքր՝ թե՛ մասնագիտական, թե՛ այլ առումներով, անցկացրել եք երիտասարդության, ինչպե՞ս  էք գնահատում երիտասարդության դերը Հայաստանի կյանքում՝ թե՛ անցյալում, թե՛ ներկայում:

 - Որպես հին լեզուների մասնագետ, հարցին կպատասխանեմ մասնագիտորեն. Եզոպոսը մարդուն բնորոշում է հետևալ կերպ. «Ով է այն, որ առավոտյան չորեքթաթ է ման գալիս, ցերեկը երկու ոտքով, երեկոյան երեք»: Հիմա երիտասարդությունը այդ երկու ոտքի վրա կանգնած էակն է: Եվ Հայաստանի իրականության մեջ ևս, այդ երիտասարդը  այն զինվորն է, ով պաշտպանել է, շատ անգամ նույնիսկ իր հայրենիքը երեկ և այսօր, վստահ եմ նաև վաղը:  Նա մասնակիցն է 1988թ.-ի իրադարձություններին՝ որոնք ցնցել են ոչ միայն Հայաստանը, այլև ողջ հետխորհրդային տարածքը: Եվ երիտասարդությունն է այն հիմնական ուժը, որի շնորհիվ հաղթեց այսպես կոչված «Թավշյա հեղափոխությունը»:

- Լինելով հին լեզուների մասնագետ, ինչպիսի՞ն է Ձեր  մոտեցումը, Հայոց լեզվի, Հայոց պատմության, գրականության ոչ մասնագիտական ֆակուլտետներում  կամընտրական դարձնելուն, ինչպես նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից դուրս բերելու որոշմանը:

Իշխանության վերջին թեստը

- Ոչ հեռավոր անցյալում, երբ կամընտրական էր, կամ  ծնողների որոշմամբ էր կախած երեխայի դպրոցի հարցը՝ հայկական, թե` ռուսական, մենք գիտենք, որ հայ ծնողների մեծ մասը, եթե չասենք մեծամասնությունը, գերադասում էին իրենց հայ զավակներին ընդունել տալ ռուսական դպրոցներ: Հայկական կրթությամբ մեր երեխաները  համարվում էին երկրորդ կարգի անհատներ, չեմ վախենում նման բնութագիր տալուց: Ինքս մեծացել եմ Ռուսաստանում, կրթություն ստացել եմ Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադի) համալսարանում և հիշում եմ շրջապատիս զարմանքը, երբ երկու զավակներիս հայկական դպրոց ընդունել տվեցի: Կրթության նախարարության, այսպես կոչված բարեփոխումները Հայոց լեզվի կամ այսպես կոչված  «Հայոց» բառը պարունակող ցանկացած դիստիպլինի վերաբերյալ ինձ անհամոզիչ են թվում: Նախ, այն պարզ պատճառով, որ  բուհական համակարգի հայերենի դասավանդումը ենթադրում է մասնագիտական հայերենի դասավանդությունը: Այն է. Ճշգրիտ գիտությունների հայերենը առանձնանում է բանասիրության, կամ հումանիտար այլ բուհական կրթություն ապահովող հայերենից: Այլ հարց է անշուշտ, թե պրոֆեսորադասախոսական կազմը արդյո՞ք ապահովում է այդ գործընթացը, թե` ոչ: Հայոց լեզուն բոլոր պարագաներում պետք է լինի առաջինը` հավասարների մեջ: Եվ, հիշում եմ, թե Հայաստանի անկախացումից հետո, ինչպիսի մեծ ջանքեր պահանջվեց, որոշում ընդունել, որ հայ երեխան պարտադիր պետք ե գնա հայկական դպրոց: Թեև, որոշ հայ ծնողներ առ այսօր փնտրում են սողանցքներ իրենց զավակներին ռուսական դպրոց տանելու ողղությամբ:

Ու՞ր է կորել բանականությունը, եթե այն երբևէ եղել է. Արտակ Զաքարյանը` քայլասերված իշխանությանը և իշխանության քարոզիչներին

- Իսկ երիտասարդների այսօրվա  պայքարի մասին ի՞նչ կասեք, դասադուլը կամ ճանապարհներ փակե՞լն է միակ ուղին:

- Անշուշտ, դա միակ ճանապարհը չէ և չեմ կիսում նախարարի դեմ ուղղված կոչերին, որովհետև ԿԳՄՍ նախարարը ընդամենը, ի դեպ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, այն անձը չէ, որ պետք է պատասանատու լինի, այսպես կոչված կրթական ոլորտի բարեփոխումների համար: Ակնհայտ է, որ «Հայոց» բառը պարունակող իրողությունների դեմ պայքարը՝ Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հայեց եկեղեցի, դա իմ խորը համոզմամբ, «նոր Հայաստանի» իշխանությունների կարգախոսն է և գործելաոճը:

«Առավոտ»․ Մենք մեծ արհավիրքի շեմին ենք․ կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան

- Ձեր կարծիքով, սա դրսից թելադրվող պահա՞նջ է:

- Միանշանակ, կարող եմ ասել, որ հնի և նորի, հայրերի և որդիների, ավանդական, ազգային և այսպես կոչված համամարդկայինի միջև պայքարը հին է և գալիս է աշխարհի արարումից ի վեր: Ինձ համար ակնհայտ է, որ կրթական համակարգի նման բարեփոխումները, եթե կատարվեին «նախորդ ռեժիմների» (Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան) կողմից, դժվար չէ պատկերացնել, թե ներկայիս իշխանությունները, իրենց բազմապիսի (այդ թվում և գերազդեցիկ ցանցային միջոցներովհակադրության ինչպիսի ալիք կբարձրացնեին իշխանությունների դեմ՝ մեղադրելով նրանց ապազգային «թուրքական» քաղաքականության մեջ: Այսօր հասարակությունը փորձում է ազդել այդ քաղաքականությանը և հուսով եմ, որ «քարեր նետելու» անարդյունավետ քաղաքականությունը կզիջի «քարեր հավաքելու» ստեղծագործ քաղաքականությանը:

Անի Սամսոնյանին շանտաժի են ենթարկում իշխանության ներկայացուցիչները. Նույնիսկ անուններ են հնչում «Հրապարակ»

- Դուք երկար ճանապարհ եք անցել՝ պատերազմ, խաղաղություն, Հայաստան- Ղարաբաղ, ո՞րն է Ձեր տեսլականը այս հարցերի և ընդհանրապես Հայաստանի վերաբերյալ:

- Երբ ադրբեջանցիները գրեթե մոտեցել էին Ստեփանակերտին՝ 1992թ.-ի  աշնանը և իրավիճակը ռազմաճակատում օրհասական էր, մեր երիտասարդ զինվորներից մեկը՝ նայելով քարտեզին ասաց. «Մի վախեցիր, գարնանը մենք այստեղ ենք լինելու»: Եվ իրոք, գարնանը մեր անպարտ զինվորները սկիզբ դրեցին ի վերջո  խաղաղություն բերող գործողություններին: Ես լավատես եմ և կկրկնեմ սուրբ գրային հայտնի խոսքը. «Սա էլ կանցնի»: Բազմապիսի վայրիվերումները իրենց ժամանակահատվածը ունեն, ինչպես ունեն սկիզբ, այնպես էլ ավարտ: Մենք ունենալու ենք այն Հայաստանը, որի մասին երազում էր  սպարապես Վազգեն Սարգսյանը և մենք բոլերս:

Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը, Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում․ Անդրանիկ Թեւանյան

Զրուցեց  ՄԱՐԳԱՐԻՏ  ՍԻՐԱԿԱՆՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА