o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեգենդար Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին

11.12.2019 12:04 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լեգենդար Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը: Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը մեր երկրում ելույթ է ունենալու առաջին անգամ: Հատկանշական է, որ ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին:

«Տանը մնա, լավ ընկեր, Տանը մնա, որ առողջ լինի երկիրը մեր... » (Տեսանյութ)

Գրեմմիի 10-ակի, Dove մրցանակի 10-ակի դափնեկիր, ինչպես նաև այլ հեղինակավոր մրցանակներ նվաճած ամերիկյան վոկալ սեքստետը կատարում է ակապելա գործեր՝ հիմնականում հոգևոր երաժշտություն: Խումբը դրանում ինտեգրում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ:

Խումբը ձևավորվել է 1980 թվականին՝ Օուքվուդ համալսարանի ուսանողների կողմից: Կոլեկտիվի նշանաբանն է. «Եկեք սարեր շուռ տանք»:

Երևանյան համերգին հայ ունկնդիրը Take 6-ի կատարմամբ կվայելի ինքնատիպ ստեղծագործություններ: Ծրագրում խմբի լավագույն կատարումների ծաղկաքաղն է լինելու:

Մենք հիշում ենք մեր իրավունքների մասին և պահանջում արդար հատուցում. Լեգենդար զինվորական Սարգիս Ստեփանյան

Բացի այդ, դեկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում էլ կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և նրա ընկերները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА