ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ օրենսդրության խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության. «Ժողովուրդ»

11.12.2019 10:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ օրենսդրության խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության. «Ժողովուրդ»

Թերթը շարունակում է բացառիկ մանրամասներ ներկայացնել ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված՝ օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործից:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում:

Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում «Ժողովուրդ»

Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվ­յալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտումներ անել:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան՝ հարցաքննության:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատ­վության բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որևէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»,-գրում է թերթը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА