o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հարցում հստակություն կա. ովքեր կնշանակվեն այդ պաշտոններին. «Փաստ»

11.12.2019 09:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հարցում հստակություն կա. ովքեր կնշանակվեն այդ պաշտոններին. «Փաստ»

Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնների հարցում:  Ինչպես հայտնի է, Վալերիյ Օսիպյանի և Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո սեպտեմբերի 19-ին այդ պաշտոններում նշանակվեցին պարտականությունների ժամանակավոր կատարողներ՝ համապատասխանաբար Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը:  Թերթի աղբյուրների փոխանցմամբ, վարչապետն առաջիկայում հենց նրանց էլ կնշանակի այդ պաշտոններին՝ արդեն ոչ որպես ԺՊ-ներ: 

Ահա թե ովքեր են նիկոլական «մենթերը»

Տեղեկությունների համաձայն, ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար թեկնածուների շրջանակն այնքան էլ մեծ չի եղել, և վերջնական ընտրությունը կանգնել է տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի վրա:  Ինչ վերաբերում է ոստիկանապետին, ապա նույն աղբյուրների պնդմամբ, անցած երկուսուկես ամիսների ընթացքում Արման Սարգսյանը հաջող է հանձնել իր «քննությունը», և հենց նա էլ կդառնա ոստիկանապետ»,-գրում է թերթը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА