o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ-թուրքական սկանդալ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

10.12.2019 16:58 ՍՊՈՐՏ
Հայ-թուրքական սկանդալ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Իսրայելի Էյլաթ քաղաքում տեղի ունեցող ծանրամարտի մինչեւ 15 և 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում սկանդալ է տեղի ունեցել ավագ տարիքի պատանիների 49 կգ քաշային կարգի մրցանակաբաշխության ժամանակ։

Այդ մրցումներում հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը։ Մրցանակաբաշխության ժամանակ, երբ հնչել է Հայաստանի օրհներգը, երկրորդ տեղը գրաված թուրք մարզիկը անընդհատ առաջ է կանգնել և երկրի դրոշն այնպես է պարզել, որ փակի հայոց եռագույնը։ Արդյունքում, երկու մարզիկների միջև պայքար է սկսվել դրոշը ամբողջովին պարզելու համար։ Ավաղ, կազմակերպիչները չեն միջամտել և թուրք մարզիկը շարունակել է իրեն առաջ գցել, չնայած գրաված տեղով զիջել էր մեր ծանրորդին։ 

«Լիվերպուլը» սահմանեց Եվրոպայի 5 առաջատար լիգաների ռեկորդ

Երեք օրվա մրցումներից հետո Հայաստանի մարզիկներն արդեն 4 մեդալ են նվաճել։ Մ-15 առաջնության 49 և 55 կգ քաշային կարգերում արծաթե մեդալ են նվաճել համապատասխանաբար Գարիկ Ոսկանյանն ու Ռաֆիկ Մինասյանը։ Մ-17 առաջնության 61 կգ կարգում Արա Պողոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Այսօր կայանալիք մրցումներում Հայաստանից կմասնակցի 59 կգ քաշային Անուշ Արշակյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА