o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք արդեն ականատեսն ենք, որ Փաշինյանը խառնվում է Արցախի ներքաղաքական կյանքին. Վիտալի Բալասանյան

10.12.2019 16:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մենք արդեն ականատեսն ենք, որ Փաշինյանը խառնվում է Արցախի ներքաղաքական կյանքին. Վիտալի Բալասանյան

Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակի, առկա լարվածության, պատերազմի հնարավոր վերսկսման եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արցախի հերոս, գեներալ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը

ԱՐՑԱԽՈՒՄ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾԹԵԺԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԿԱՏՎՈՒՄ

– Պարոն Բալասանյան, Արցախում նախագահական ընտրություններին դեռ չորս ամիս կա, սակայն դուք արդեն առաջադրվել եք որպես թեկնածու, եւ կան այլ թեկնածուներ, որոնք եւս առաջադրել են իրենց թեկնածությունը: Ոմանք բացահայտ, իսկ ոմանք էլ, այսպես ասած, տակից` ներքաղաքական լարվածություն են մտցնում: Տպավորություն է, որ մարդկանց փորձում են խմբերի բաժանել, արցախցիներին երկու մասի են բաժանում: Ձեր տեսակետն այս մասին:

Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ

Նախ նշեմ, որ որեւէ մեկը դեռ չի առաջադրվել, եղել են անհատական հայտարարություններ, եւ ըստ Սահմանադրության, ընտրական օրենսգրքի` կուսակցությունները իրավունք ունեն հրավիրելու համագումար, որտեղ որոշում կկայացնեն կամ սեփական թեկնածուին կառաջադրեն, կամ էլ կսատարեն որեւէ թեկնածուի: Իսկ ես նոր չեմ քաղաքական դաշտում, եղել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր եւ ղեկավարել եմ Ասկերանի գունդը: 2005, 2010, 2015 թվականներին մասնակցել եմ Ազգային ժողովի ընտրություններին եւ եղել եմ չորս գումարման ԱԺ պատգամավոր: 2012 թվականին մասնակցել եմ Արցախի նախագահական ընտրություններին եւ ստացել եմ բավականին մեծ թվով քվեներ: Հարցն այն է, որ այս պահին կան մարդիկ, կուսակցություններ, որոնցից ոչ բոլորն են համագումարներ անցկացրել եւ հայտարարել, որ ունեն սեփական թեկնածու, իսկ հիմա Արդարություն կուսակցությունը առաջադրել է իր սեփական թեկնածուին, իսկ ես տվել եմ իմ սեփական թեկնածությունը նոյեմբերի 30-ին: Ընթացքը շարունակվում է, եւ չի բացառվում, որ վաղը-մյուս օրը, մինչեւ ընտրության նախաշեմը, այն է` մինչ գրանցման պահը, մի քանի կուսակցություններ դաշինքների տեսքով միանան իրար: Եվ երբ մենք մեր առաջադրումը կանենք, ըստ օրենքի, եւ ԿԸՀ-ն կմուտքագրի մեր տվյալները, եւ մենք արդեն կլինենք գրանցված թեկնածուներ, այն ժամանակ մենք կֆիքսվենք որպես նախագահի թեկնածուներԲայց ճիշտ եք նկատել, որ Արցախում, ընտրությունների հետ կապված թեժացումներ են նկատվում, որը, ամենայն հավանականությամբ, կապված է ՀՀ-ում 1,5 տարի առաջ տեղի ունեցած նոր իրողությունների հետ, եւ այդ ալիքը միանշանակ հասել է Արցախ, որը սխալ է, եւ ճիշտ չէ արցախցիներին բաժանել տարբեր բանակներիԻնչ վերաբերում է ցեխ շպրտելուն եւ անձնական վիրավորանքներին, ապա մենք դրա վկան ենք, սոցցանցերը արդեն պայթում են, եւ այդ «հիվանդությունը» փոխանցվել է նաեւ արցախահայությանը: Ես միշտ գնահատական եմ տվել երեւույթներին, եւ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները` թե՛ տնտեսական առումով, թե՛ Արցախի հարցով: Բայց վերջին ամսիներին թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի կողմից տեսնում եմ իմ անձի նկատմամբ հնչեցրած տարբեր վիրավորանքներ, որոնք վտանգավոր են ոչ թե ինձ համար, այլ` ընդհանրապես: Ես խոսում եմ փաստերով եւ գնահատական եմ տալիս երեւույթներին, քննադատում եմ այն, ինչ տեղի է ունենում եւ միաժամանակ անում եմ առաջարկություններ: Ինձ համար ինչ տարբերություն, թե ով է ՀՀ-ի կամ Արցախի առաջին դեմքը, ինձ համար առաջին հարցը երկու հանրապետությունների անվտանգությունն է: Բայց ես այդպես էլ չտեսա թե՛ պաշտոնական Երեւանի, թե՛ պաշտոնական Ստեփանակերտի գործող իշխանությունների կողմից իմ գնահատականներին կամ քննադատություններին որեւէ հակափաստարկ: Ընդհուպ սոցկայքերում կային ֆեյքերի տեսքով  հայհոյանքներ, որտեղ եւս չլսեցի որեւէ հակափաստարկ: Ինչ խոսք, ծանր է այդ երեւույթը, եւ կարող եմ ասել, որ մինիմում 30 տարի նվիրվել եմ այս երկու հանրապետություններին, իսկ շատ չնչին մասը նվիրել եմ իմ անձնական կյանքին, եւ, ինչ խոսք, հաճելի չէ: Հանրության եւ հայության մեջ կա մեկ շերտ, որի մասին կարող եմ ասել, որ  100 տոկոսով որեւէ լումա չեն ներդրել այս երկրների, պետականության, ժողովրդի ֆիզիկական անվտանգության, պատերազմական գործողությունների մասնակցության, տնտեսության գործում, բայց փնովում են այնպիսի մարդկանց, ինչպիսին ես եմ ու ինձ նման մարդիկ: Դա դրսից սնվող շերտն է, որը վտանգավոր է հենց իրենց համար, իրենց ընտանիքների եւ միանշանակ պետության համար:

Երթևեկության փոփոխություն՝ Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում

Պարոն Բալասանյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ ՀՀ-ի նոր իշխանությունները, գալով իշխանության, միանգամից թիրախավորեցին գեներալիտետին:

Ես մինչ թիրախավորելը ասել եմ, որ այն իշխանությունը, որը հիմա է ղեկավարում ՀՀ-ն, մեր պետականության համար շատ վտանգավոր է, նրանք մի պրոյեկտ են, որոնք ղեկավարվում են դրսից, եւ ի սկզբանե էլ գիտեի, որ առաջնահերթ թիրախավորվելու են այնպիսի մարդիկ, ովքեր կանգնած են մեր երկրի պետականաշինության հարցում:

Կառավարությունից հաստատում են՝ Նիկոլ Փաշինյանը Նաիրի Հունանյանից նամակ ստացել է

ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԱԿԱՆԱՏԵՍՆ ԵՆՔ, ՈՐ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՌՆՎՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ

– Դուք նշեցիք, որ ՀՀ-ի հեղափոխական ալիքը հասել է նաեւ Արցախ, արդյո՞ք պաշտոնական Երեւանը արդեն փորձում է միջամտել Արցախի ընտրություններին եւ առհասարակ ներքաղաքական կյանքին:

ՀՀ-ի իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դեռեւս շատ վաղուց, ներքին խողովակներով իրենք իսկ արդեն իրենց մասնակցությունն ունեն, եւ ժամանակ առ ժամանակ փորձ է արվում, որպեսզի Արցախում էլ այդ հեղափոխության ալիքի տակ տեղի ունենար իշխանափոխություն, դեռեւս անցյալ տարվանից: Այսինքն` հարցեր էին բարձրացվում ոչ թե Արցախի ընդդիմության, այլ փողոցային անհատների կամ խմբերի կողմից, ինչը Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ ամրագրում է: Իսկ մենք տեսանք, որ նրա վերջին այցը Արցախի Հանրապետություն քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ էր եւ հանդիպեց դեռեւս չգրանցված, բայց հայտարարություն արած թեկնածուների հետ: Բայց ես չեմ հասկանում` ինչո՞ւ, որովհետեւ դեռեւս անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է ամեն բան անենք, որ Արցախում տեղի ունենան ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ: Մենք արդեն իսկ ականատեսն ենք, որ պարոն Փաշինյանը խառնվում է Արցախի ներքաղաքական կյանքին:

Ինչ են հասկացնում միլիարդատեր Սամվել Կարապետյանին «Դալմա Գարդեն մոլի» մասով «Իրավունք»

Պարոն Բալասանյան, ի՞նչ վտանգների առաջ է կանգնած այսօր Արցախը:

Դեռեւս այն ժամանակ, երբ ես զբաղեցնում էի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, պարոն Փաշինյանի հետ ունեցել ենք բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ եւ քննարկել տարբեր հարցեր, եւ ես պետք է պարզ ասեմ, որ ՀՀ  իշխանությունը  չունի այն տեսլականը, մոտեցումը եւ այն փաստաթուղթը, որը պետք է առաջարկել միջազգային հանրությանը` ի դեմս Մինսկի խմբի, եւ ընդհանրապես չունեն պատկերացումներ, եւ ամեն ինչը բարդել նախկինների վրա` ասելով, թե բա նախկինները ուզում էին հանձնել 5 շրջան: Ես եւս մեկ անգամ ձեր լրատվամիջոցով ուզում եմ հավաստիացնեմ, որ ես չգիտեմ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսում, թե նախորդները ինչ շրջաններ եւ ոնց պետք է հանձնեին այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը եւ իր կողմնակիցները խոսում են Մեղրիի փոխանակման կամ հանձնման մասին: Ես այդպես էլ չհասկացա, բա ո՞վ էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, որ այդպես էլ մնաց չհանձնված Մեղրին, կամ այդպես էլ չփոխանակված: Լավ, մի պահ պատկերացրեք, որ այն կուրսը, որը եղել է ՀՀ-ի 2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք, եւ եթե, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա հակահայկական կուրս է եղել, բայց չէ որ ինքը հայտարարել է, որ սկսում ենք զրոյական փուլից, բայց մենք չտեսանք այն զրոյական ելակետը, իսկ զրոյական ելակետն այն էր, որ պետք է սեղանին դրվեին նոր առաջարկություններ եւ փաստաթղթեր: Եվ այն, ինչ կատարվում է այսօր, եւ այն հուշագրի առաջարկությունը, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից մենք լսեցինք, որը դրվեց շրջանառության մեջ, ինչն իհարկե շատ վտանգավոր է, եւ ասեմ, որ դա ոչ միայն Արցախի Հանրապետության համար է վտանգավոր: Միանշանակ կարող եմ ասել, որ Ացախի հարցը վաղուց լուծված է, Արցախն ունի սահմանադրություն, 12 հազար կիլոմետր տարածք, իսկ ՀՀ-ի իշխանությունները դա տարել են փակուղի: Երբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարեց, որ մենք Արցախի Հանրապետության տեղում կամ դերում հանդես չենք գալու բանակցային գործընթացին, ինքը ճիշտ է ասել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները իրեն քվե չեն տվել, բայց ինքը մտածում է` մեկ, հետո ասում է` երկու եւ հետո կատարում է երրորդը: Այն, ինչի մասին հիմա խոսում է Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ, դա ՀՀ-ի համար շատ ծանր իրավիճակ կստեղծի: Ես ասում եմ, որ ՀՀ-ն շատ շուտ պետք է դուրս գա իր այս պահվածքից:

Քաղաքական շոու «Դալմա Գարդեն մոլ»-ո՞ւմ. «Տաշիր Գրուպ»-ին ինչ-որ բան էին ուզում հասկացնել «Իրավունք»

 ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԲԱՆ ԱՆԻ, ՈՐ ԶԵՐԾ ՄՆԱ ԱՅՆ ՓԱԹԵԹԻՑ, ԻՆՉԸ ԱՅՍՕՐ ՊԵՏՔ Է ՇՐՋԱՆԱՌՎԻ

– Այս պահի դրությամբ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:

Չկա աշխարհում մի կետ, որ կարող է ասել, որ իրենց վրա չեն հարձակվի, լինի Ամերիկան, Ռուսաստանը եւ այլն: Այդ դեպքում ինչո՞ւ են զինում, վերազինում այդ բանակներին: Պատերազմի գործոնը միշտ առկա է տարածաշրջանում, հատկապես` Մերձավոր Արեւելքի: Այնուհետ` Իրան-Ամերիկա, Իրան-Իսրայել հակադրությունը, ինչպես նաեւ Իրան-Թուրքիա, եւ մենք ամեն վայրկյան պետք է սպասենք, որ այդ վիճակը նորից կպայթի: Բայց ասեմ ավելին, որ եթե Ադրբեջանը այս անգամ էլ վերսկսի պատերազմական գործողությունները, ծանր վիճակ է լինելու տարածաշրջանի երկրների համար, եւ դա Արցախին ու Ադրբեջանին չի վերաբերում: Պետք է հակառակն ասեմ, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Արցախ դեմ, հարյուր տոկոսով համոզված եղեք, որ Ացախը շատ լավ վիճակում է լինելու: Ամենից վտանգավոր քայլերից է բանակցությունները տանել փակուղի, եւ 2016 թվականի դեպքերից հետո, երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերվեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում հաստատված այդ համաձայնագիրը, այն է` արցախա-ադրբեջանական սահմանին, շփման գոտում մշտական տեղակայման, դիտարկման սարքերի եւ խմբերի հարցն է: Իսկ դա այդ հայտնի վերելակային դիվանագիտության մեր ամենամեծ պարտությունն էր, եւ ՀՀ-ն պետք է ամեն բան անի, որ զերծ մնա այն փաթեթից, ինչն այսօր պետք է շրջանառվի եւ պետք է վերականգնի Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի համաձայնագիրը, որով իսկ այս տարածաշրջանում պատերազմները կհեռանան իրարից:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին․ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА