o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ

10.12.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ

Այն, որ մեր ներկայիս իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, ինչ է, որ ժողովրդին համոզեն, թե երկրում ունենք տնտեսական թռիչքներ, հայտնի պատմություն է: Ու այդ մոլուցքի մեջ այնքան են առաջ գնացել, որ արդեն հասնում են զառանցանքի մակարդակի:

Շոու բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչ արդեն հայտարարագրել է իր եկամուտները. Դավիթ Անանյան

Օրինակ բերենք Նիկոլի վերջին «մտքի գոհարներից» մեկը՝ գալիք տարվա պետական բյուջեն հաստատելու հետ կապված: Այսպես, Նիկոլը հանկարծ «մարգարեացավ», որ բացառապես սեփական պատգամավորների միջոցով «դակած» բյուջեն «հեղափոխական» է, թեեւ մինչ այդ խուսափում էր նման տերմինից՝ տալով «պահպանողական» որակումը: Արդյունքում, ունենք ընդամենը 4,9 տոկոս ՀՆԱ-ի աճ նախատեսող «հեղափոխական բյուջե»: Այսինքն, սա՞ է «տնտեսական հեղափոխության» նիկոլյան չափանիշը, ավելի ճիշտ՝ մոտ 5 տոկոս ա՞ճ նկատի ուներ, երբ տնտեսական թռիչքներ էր խոստանում: Այդ դեպքում, ի՞նչ անուն տանք նախկին կառավարությանը, որն իշխանությունը Նիկոլին հանձնեց կրկնակի բարձր՝ 10 տոկոս աճով, սուպերհեղափոխակա՞ն: Չնայած` ինչ անուն էլ տաս, իրականությունը հենց այդ ողբերգական փաստն է. մի ողջ ժողովուրդ ոտքի ելավ, ընկավ Նիկոլի խելքին, որ արդյունքում ունեցած առանց այդ էլ անբավարար տնտեսական զարգացումների ուղիղ կեսը մնաՀասկանալի է, իշխանական այս տիպի «հեղափոխական մառազմները» պետք է նաեւ թվերով «հիմնավորեն», եւ այս առումով պաշտոնական վիճակագրությունն իր տարերքի մեջ է: Այսինքն, ինչ թիվ Նիկոլը հնչեցրեց, «վերին կամքի» սկզբունքով արագորեն պետք է «հաստատվի» վիճակագրական հաշվետվություններով: Օրինակ, Նիկոլը հավեսով խոսում է 50-60 հազար ու ավել նոր աշխատատեղերից եւ, բնական է, վիճակագրությունն էլ պետք է դա էլ «պեչատի», առավել եւս, երբ փաստերն են հաստատում, որ այդ տասնյակ հազարավոր աշխատատեղերն «անհասկանալիորեն, օրինակ՝ զինվորական 1000 դրամների հիմնադրամում այդպես էլ չի արտացոլվում: Արդյունքում, օրերս ներկայացված այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսական վիճակին վերաբերող (Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին, https://www.armstat.am/am/?nid=82&id=2222), ի թիվս բազում այլ «թվանկարչական շեդեվրների»,  նաեւ աշխատատեղերի հարցն է «լուծել»: Այսպես, ըստ վիճակագիրների, եթե Նիկոլի իշխանության գալու ժամանակներում Հայաստանն ունեցել է 545 հազար աշխատող, ապա այս տարվա հունվարին այդ թիվը հասել է մոտ 560.6 հազարի, իսկ սեպտեմբերի վերջին` մոտ 614.5 հազարի (տե՛ս աղյուսակը):

«2020 թվականին թանկացումներ են լինելու»

Եթե անցած տարվա «նիկոլական ժամանակահատվածում» մոտ 15-16 հազար աշխատատեղի ստեղծման հետ կարելի է հաշտվել, հաշվի առնելով, որ դեռ ընթացքի մեջ էին նախկինից մնացած մի շարք ծրագրեր, ապա այս տարվա մոտ 55 հազար աշխատատեղերը, մեղմ ասած, բազում հարցեր են առաջ քաշում: Ընդ որում, այդ «ավելացած» աշխատատեղերի թիվը պետք է շատ ավելի մեծ լիներ, հաշվի առնելով, որ բոլորի աչքի առաջ տասնյակ հազարավոր աշխատատեղեր կրճատվել ենԼավ, ընդունենք, որ այս տարի 55 հազար մարդ աշխատանք է գտել: Բայց այդ դեպքում ինչպե՞ս վարվենք այդ նույն վիճակագիրների ներկայացրած այլ ցուցանիշների հետ: Օրինակ, պարզվում է, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը մի բան էլ ավելացել է (տե՛ս գրաֆիկը):

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՆՈՐ ԱՃ, ԵՐԲ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ

Այսինքն, անցած տարի աշխատաշուկայում առաջարկը, այն է՝ աշխատանք փնտրողների թիվը 81.7 հազար էր, իսկ այս տարվա հոկտեմբերին աշխատանքի կարիք ուներ 83.5 հազար մարդ: Բայց եթե 55 հազար մարդ իրոք աշխատանք գտած լիներ, ապա այդ դեպքում էլ որտեղի՞ց պետք է եւս 83.5 հազար մարդ աշխատանք փնտրեր: Իհարկե, աշխատանքի շուկան համալրվում է նոր աշխատանք փնտրողների հաշվին, բայց ոչ այդ քանակով: Փոխարենը, շուկան նաեւ կորցնում է աշխատողներ. թոշակի անցնողների, մահացածների, արտագաղթողների հաշվին եւ այլն: Նշենք միայն, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին, նորից ըստ վիճակագրության, 35.5 հազար ՀՀ քաղաքացի դուրս է եկել երկրից ու չի վերադարձել: Իսկ այդ 35.5 հազարի առյուծի բաժինը աշխատանքային տարիքի քաղաքացիներ են, այսինքն՝ մեր աշխատաշուկան ամենաքիչը դրա հաշվին մոտ 30 հազար մարդ է կորցրել: Եթե այսքանով հանդերձ աշխատաշուկայում աշխատանքի առաջարկը դեռ մի բան էլ՝ մոտ 2 հազար մարդով ավելացել է, ապա այս իրավիճակում 55 հազարով աշխատողների թվի ավելացումը իսկական հրաշք կդառնա, ավելի ճիշտ՝ ֆոկուսնիկություն: Կամ պետք է ընդունենք, որ 55 հազար աշխատանք գտածին զուգահեռ, մի 90-100 հազար մարդ էլ կորցրել է աշխատանքըՉնայած, ֆոկուսնիկության օգտին խոսում է նաեւ վիճակագիրների հաջորդ թիվը. այս տարվա հոկտեմբերին աշխատանք է գտել ընդամենը 1.2 հազար մարդ, որն անցած տարվա հոկտեմբերից էապես չի տարբերվում: Բայց եթե ամսական կտրվածքով 1-1.2 հազար մարդ է աշխատանք գտնում, ապա 10 ամսվա կտրվածքով գա կլինի մի 10-12 հազար մարդ: Եվ ի՞նչ ստացանք. 10 հազար մարդ աշխատանք է գտել, մինչդեռ մեր աշխատողների ընդհանուր թիվն այդ ժամանակահատվածում ավելացել է 55 հազարով: Չէ, սա անգամ ֆոկուսնիկություն չէ, երեւի Նիկոլն է կախարդական փայտիկը գտել: Միայն թե այդ փայտիկը կարող է թղթի վրա եւ ոչ թե իրական կյանքում զարգացումներ ապահովել:

Բյուջեի ընդհանուր եկամուտները նվազել են շուրջ 2.6 մլրդ դրամով. Ատոմ Ջանջուղազյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА