o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

10.12.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արայիկ Հարությունյանի հրաժարականի, ՀՅԴ երիտթեւի հետագա անելիքների, բողոքի ակցիաների շարունակական լինելու, եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը նախ անդրադարձավ դեկտեմբերի 3-ին ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժի կիրառման աղմկոտ պատմությանը՝ մեկնաբանելով.

​​​​​​​«Հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի տմարդի վերաբերմունքից». Արմեն Աշոտյան

 

«ՍԱ, ՄԵԾ ՀԱՇՎՈՎ, ՏԵՍԱԿԻ ԿՌԻՎ Է»

Երիտասարդների ոգին միանշանակ չի փոխվել, քանի որ մենք այնպիսի գաղափարախոսություն ենք կրում եւ դաստիարակվել ենք այնպիսի մարդկանցով, ինչպիսիք են Արամ Մանուկյանը, Բաբկեն Սյունին, Արամ Երկանյանը, Նիկոլ Աղբալյանը, Դրոն: Մարդկանցով, ովքեր այնպիսի դժվար պայմանների միջով են անցել, որոնց համեմատ այդ օրվա տեղի ունեցածը ուղղակի ոչինչ էր: Միանշանակ մեր ոգին չի կոտրվել, քանի որ մենք գիտենք` ինչ ենք ուզում, գիտենք ինչի համար ենք պայքարում: Սա, մեծ հաշվով, տեսակի կռիվ է: Իսկ Ոստիկանության հետ կապված մի բան կասեմ` այո, այդ օրը ոչ համաչափ ուժ կիրառվեց մեր նկատմամբ: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ օրվա ոստիկանության գործողությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է Արայիկ Հարությունյանը եւ օրվա իշխանությունըԳիտեք՝ իշխանական թեւի ներկայացուցիչները խոսում են միայն մեր կողմից ճանապարհ փակելու մասին` անտեսելով այն հանգամանքը, որ մինչ այդ մեր ընկերներից հինգ հոգու արդեն տարել էին ոստիկանական բաժանմունք՝ նախարարության դռների դիմացից: Այն ժամանակ, երբ ճանապարհ փակելու մասին մենք չէինք էլ մտածում: Մենք ճանապարհ փակեցինք՝ մեր ընկերներին հետ վերադարձնելու համար: Նախարարը նման պահվածք դրսեւորեց, երբ մենք ընդամենը կառուցողական ձեւով փորձեցինք հանդիպել նրա հետ եւ քննարկել մեր այն վեց կետերը, որոնք բխում են մեր գաղափարներից: Ուզում էինք հասկանալ՝ ինչ կարծիք ունի նախարարը այդ կետերի շուրջ: Այսինքն, մենք տալիս ենք հարցեր եւ չենք ստանում դրանց պատասխաները: Իսկ նրանք այս ամենը շեղում են բովանդակությունից, ընդ որում՝ դա անում են ԱԺ ամենաբարձր ամբիոնից, վարչապետի մակարդակով՝ հարցը փորձելով տանել լրիվ ուրիշ տիրույթ: Խոսում են նախկին ռեժիմից, նախկինների հետ առնչություններից: Այնինչ, կրկնում եմ, մենք դաշնակցական ենք, սա բխում է մեր գաղափարախոսությունից, մեր կրած արժեքներից:

Դատախազության մերժումից մինչեւ վտանգված ճշմարիտ արվեստ. այլընտրանքային լուրեր 15․01․2020

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԷԻՆ. «ԱՊՐԵ՛Ք, ՇԱՏ ԼԱՎ ԵՔ ԱՆՈՒՄ»

Գոռ, ըստ Ձեզ, ինչո՞ւ նախարարը Ձեզ չընդունեց, թեկուզ կրկնելու համար նույն պատճառաբանությունները, ինչի մասին նախարարն ու նրա թիմակիցները բազմիցս նշել են:

- Անկեղծ ասած, մենք չէինք կարծում, որ հանդիպում չի լինելու, որովհետեւ նախարարը եւ իր քաղաքական թիմը իրենց բոլոր ելույթներում խոսում են ժողովրդավարությունիցԸնդ որում, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ մեր նստացույցի վայր, եւ մենք մտքեր փոխանակեցինք, ինքը անձամբ իր հնչեցրած խոսքում հայտնեց, որ նախարարը չի կրող չհանդիպել մեզ հետ, որ երբ ուզենք, որքան ցանկանանք, կարող ենք հանդիպել եւ քննարկել: Եվ մենք մտածեցինք, որ գուցե հնարավոր է դարձել՝ կառուցողական դաշտում քննարկել իրավիճակը: Որովհետեւ մեր նպատակը ոչ թե Արայիկ Հարությունյան անձն է, այլ նրա վարած քաղաքականություն է, ուզում էինք հասկանալ, թե մարդը ինչ է մտածում: Սակայն եղավ այն, ինչ եղավ, եւ մենք հասկացանք, որ Արայիկ Հարությունյանը բացարձակ կապ չունի ժողովրդավարության հետ: Չնայած մինչեւ այդ էլ էինք հասկացել, դեռ առաջին օրվանից, երբ Արայիկ Հարությունյանը մեզ արգելում էրմեր քաղաքական հայացքներից ելնելով, խոսել կրթությունից, երբ նա մեզ պիտակավորում էր: Մինչդեռ նա բոլոր քաղաքացիների նախարարն է եւ պարտավոր է պատասխանել բոլորի հարցերին, եւ պարզաբանել, թե ինչով է պայմանավորված իր վարած քաղաքականությունը: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ, ամենայն ազնվությամբ պլանավորված չէր, քանի որ մենք կարծում էինք, որ այդ հանդիպումը տեղի կունենա: Ճիշտ է, մտածում էինք, որ ներքեւ չի իջնի, բայց գոնե իքս թվով մարդիկ կհրավիրի վերեւ եւ կլսի: Քանի որ դա ընդունված մշակույթ է դեռեւս, իրենց ասած, նախկին Հայաստանի ժամանակ: Որովհետեւ մեզ համար չկա նախկին եւ նոր Հայաստան, պարզապես իրենց լեքսիկոնով ասած` նախկին Հայաստանի ժամանակ, երբ հենց նույն նախարարության մոտ ակցիա էին անում ուսանողները՝ պահանջելով նախարարի հետ հանդիպում, նրանց ընդունեց ե՛ւ նախարարը, ե՛ւ վարչապետը:

«Մեղավոր եք դուք, որ ձեր էությամբ էդ եք». Դավիթ Մկրտչյան

-Ըստ Ձեզ` այս պայքարը արդյունք կտա՞, չեք վախենում, որ կրկին ոստիկանական ուժերով կփորձեն ցրել Ձեր հետագա բողոքի ակցիաները:

- Չեմ ուզում գուշակություններ անել եւ չեմ կարող ասել, թե իշխանությունները ինչ ձեւով կարձագանքնեն: Նրանք, կարծես թե, իրենց ողջ զինանոցը սպառել են: Դիմում են տարբեր մեթոդների, ընդհուպ՝ դրսի ու ներսի Դաշնակցություն փորձեցին տարանջատել, բայց տեսան, որ 22 երկրներից եկան հստակ պատասխաններ: Բելգիայում եւ Ֆրանսիայում անձամբ ասացին Արայիկ Հարությունյանին: Իշխանական թեւի պատգամավորները ԱԺ ամբիոններից ջղաձիգ ելույթներ են ունենում, այսինքն՝ տարբեր մեթոդներով փորձում են հանրությանը շեղել մեր հարցից: Որովհետեւ հասկանում են, որ այս հարցը հանրային պահանջ է, դրա համար փորձում են ինչ-որ մեթոդներով շեղել մեզ: Բայց կարծում եմ` դա նրանց մոտ չի ստացվի: Քանի որ իրենք դեռ չեն գիտակցում, որ մենք գաղափարական մարտիկ ենք, եւ մեր պայքարի հեւետում կանգնած են մեր գաղափարները, մեր սկզբունքները: Սա, նորից եմ կրկնում, տեսակի կռիվ է, եւ մենք, այո, հնարավոր եւ անհնարին ձեւով շարունակելու ենք մեր պայքարը` փորձելով հասնել հաջողության: Թե ինչքանով կստացվի, ցույց կտա ապագան, բայց մենք վճռական ենք, մենք չենք նահանջի, եւ մենք մեր ուժերի ներածին չափով փորձելու ենք հասարակությանը բերել այնպիսի դաշտ, որ դրսեւորվեն մարդիկ: Այսօր մարդիկ շատ-շատ կաշկանդված են: Մեզ այս ընթացքում տարբեր մտավորականներ, նախարարության աշխատակիցներ մոտենում էին ասում, որ ապրենք, որ մեզ հետ են, բայց չեն կարողանում արտահայտվել: Անգամ Ոստիկանության բաժանմունքում գրեթե բոլոր աշխատակիցներն ասում էին` «Ապրե՛ք, շատ լավ եք անում, ուղղակի, դուք էլ մեզ հասկացեք»:

​​​​​​​Վահրամ Կաժոյանն այսուհետ ոչ միայն Վիետնամում, այլեւ Կամբոջայում ՀՀ դեսպանն է

Այսինքն` սրանք նեղ կուսակցական պահանջներից բխող պահանջներ չեն, այո, սա քաղաքական է, սակայն Արայիկ Հարությունյան էլ քաղաքական պաշտոն է զբաղեցնում: Իսկ մեր պահանջը մեր ժողովրդի, մեր արժեհամակարգից բխող պահանջ է, որը մենք ձեւակերպել ենք եւ փորձում ենք տանել առաջ:

Վստահ ենք, որ ապագայում կունենանք ազգային, առաջադեմ եւ բարձրագույն կրթություն, որը հող կստեղծի ապագայում ստեղծել ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան:

«Վնգստում են պատերազմի թվերին մկան ծակը մտածները». Դավիթ Մկրտչյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА