o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ ԵՊՀ-Ո՞ՒՄ

10.12.2019 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ ԵՊՀ-Ո՞ՒՄ

«Բուկինիստ» գրախանութ-սրճարանում «Իմ մարմինն անձնական է» վիճահարույց գրքի շնորհանդեսի տապալումից հետո` օրեր առաջ այն քննարկել են ո՛չ ավել, ո՛չ պակաս մայր բուհում: Հիշեցնենք, որ գիրքը նախատեսված էր 3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար, եւ մի շարք հայտնի հոգեբանների, մանկավարժների կողմից որակվեց` որպես այլասերվածության եւ մանկապղծության քարոզ: Անդրադառնալով վերոնշյալին` Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ մանրամասնեց. «ԵՊՀ-ում Լարա Ահարոնյանը եւ իր սրբապիղծների ոհմակը անցկացրել են դեռեւս մայիս ամսին ձախողված «Իմ մարմինն անձնական է» գրքի ներկայացումը: Հավաքվել են մի քանի հոգի եւ ներկայացրել այդ գիրքը, այսինքն` իրենց սրբապիղծ քայլն են արել, որը դեռեւս մայիս ամսին փորձում  էին անցկացնել սուսիկ-փուսիկ: Հասկանալով, որ այդ քայլը հնարավոր է սադրանք է ազգային մտածելակերպ ունեցող ուժերի համար եւ հիմնականում արվել է, որ շեղի հանրության ուշադրությունը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից, մենք փորձեցինք հնարավորինս չգնալ սադրանքի: Բայց հիմա պահանջում ենք ՀՀ իշխանություններից` ձեռնարկել միջոցներ եւ բոլոր սրբապիղծներին, Լարա Ահարոնյանի նմաններին հեռո՛ւ պահել մեր երեխաների կրթությունից: Մենք չենք հանդուրժելու, որ մեր աչքերի առջեւ ցանկացած իրենց ճաշակին համապատասխան սրբապիղծ ծրագիր իրականացնեն մեր կրթական համակարգում»:

Հայտնի են տարվա լավագույն դերասանների անունները

Ի դեպ, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, գիրքը ներկայացվել է դեկտեմբերի 6-ին` ԵՊՀ-ի «Պալեանների դահլիճում»` ինչ-որ ֆորումի շրջանակում, որին մասնակցել են ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներ: Իսկ թե ո՞ւմ թույլտվությամբ են նրանք հայտնվել կրթական հաստատությունում, մենք դեռ կպարզենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА