o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.12.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ՀՀ «գլխավոր աներձագ» ՀՐԱՉ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱԺ-ում զարմանալի հայտարարություն արեց` թե բոլոր ծխողներին պետք է դարձնել վտարանդի` «իզգոյ»: Մի կողմ թողնենք, թե ինչպես դրան կվերաբերվեն երկու հին ծխողներ` նրա հարազատ քույր, Նիկոլի կին Աննա Հակոբյանը եւ Նիկոլի հոգեւոր հայրիկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ արձանագրենք, որ այդ լպիրշությունը վրդովեցրել է ինչպես ծխող, այնպես էլ չծխող քաղաքացիներին: Սակայն դրան բավականին սրամիտ արձագանքել է հին ՀՀՇ-ական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը. «Կանցնի մի 10-20 տարի, ու ծխելու դեմ մոլագար պայքարի այս համաշխարհային միտումը կդառնա պատմական հուշ հերթական վհուկաորսի մասին: Կպարզվի, որ այդ պայքարը կառուցված էր անտանելի չափազանցությունների եւ պարզունակ ահաբեկչական քարոզչության հիման վրա, ու էս ամենը կհիշվի որպես վատ անեկդոտ: Կանցի եւս 10-20 տարի, ու հավուր պատշաճի տխուր դեմքերով մենք լուռ կծխենք մեր չծխող ընկերների քելեխներին (Աստված նրանց երկար կյանք տա): Կպարզվի, որ երկար կամ կարճ կյանքի հետ կապ չունի ո՛չ ծխելը, ո՛չ չծխելը: Ու կցրվենք տներով»: Ինչեւէ, վատ միտք չէ: Օրինակ, մեծ հաճույքով կծխեմ ինչպես Հրաչ Հակոբյանի, այնպես էլ Արսեն Թորոսյանի քելեխներին, եթե իհարկե, Նիկոլի իշխանազրկումից հետո նրանք չճողոպրեն երկրից:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի, 1,5 տարվա մեջ Նիկոլի վարչախումբը մի կերպ ճարեց մի դավաճանի` Սերգո Կարապետյան անունով, ով ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ, իբր երրորդ նախագահը կոռուպցիոն ճանապարհով դիզվառելիքի փող է յուրացրել: Բայց թարսի պես զարմանալիորեն տեղեկատվություն հայտնվեց Նիկոլի մտերիմ ոմն ՌՈՄԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ մասին, ով նվեր է ստացել ՊՆ-ի վառելիքի մատակարարումը: Մեջբերենք միանգամայն սորոսական hetq.am կայքից. «Այս տարվա սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Պայմանագրով «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարի 4779 տոննա դիզելային վառելիք: Որպես մատակարար` ընկերությունը ընտրվել է հրատապ բաց մրցույթով: ... Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է»: «Իմ ֆիրման է: Այդ ժամանակ, որ ֆիրման բացվում էր, Հայաստանում չէի ես: Ընկերոջս` Մամե Ամիրյանի, հետ որոշեցինք բացենք ֆիրման: Ինքը ուղղակի պարսկագետ է, լավ խոսում է պարսկերեն, որ պայմանագիրը Պարսկաստանի հետ էր, պարսակերենի հետ կապված էր, որոշեցինք, որ ինքը կլինի, մինչ ես կգամ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռոման Մուրադյանը: Ահա այդպիսի զարմանալի բաներ... Հիմա ո՞վ է կոռուպցիոները վառելիքի գծով, Նիկոլ տղա:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА