o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՆՀԱՋՈՂ ՌԵՎԵՐԱՆՍ Է ԵՂԵԼ»

10.12.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՆՀԱՋՈՂ ՌԵՎԵՐԱՆՍ Է ԵՂԵԼ»

Բրատիսլավայում տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որն այս տարվա ընթացքում թվով հինգերորդն էր: Շուրջ երեք եւ ավել ժամ տեղի ունեցած հանդիպումից հետո` ինչ արդյունքներ ունենք, մինչ այս պահը դժվար է ասել, քանի որ կողմերի հայտարարությունները խիստ տարբեր են: Այդ թվում` հայտնի չէ, թե, ի վերջո, դրանք բանակցություններ էին, թե, այսպես ասած, «կոնսուլտացիաներ», ինչպես պնդում է հայկական կողմը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ պրոֆեսոր, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ:

Ղարաբաղյան բանակցություններում որևէ տեղաշարժ չի եղել.Նորատ Տեր-Գրիգորյանց

Նախ կարծում եմ` պետք է պաշտպանենք այն տեսակետը, որ դրանք դեռեւս բանակցություններ չեն: Նկատել եմ, որ Արտգործնախարարության տեքստերում եւ ԱԳ նախարարի խոսքում մի կողմից ասում են` դրանք բանակցություններ չեն, բայց մյուս կողմից` հայտարարում են, թե Արցախը լիարժեք ձեւով պետք է մասնակցի բանակցություններին, սա ներքին հակասություն է պարունակում: Եվ երկրորդ` իր ելույթում, իհարկե, շատ հստակ ձեւակերպումներով արտգործնախարարը նշեց այն դրույթները, որոնք սկզբունքային են, եւ որոնցով մեր արտաքին քաղաքականությունն առաջնորդվելու է ղարաբաղյան խնդրում: Սակայն, այնուամենայնիվ, այստեղից դուրս մնաց ադրբեջանահայության ցեղասպանության հարցը եւ ընդհանրապես` Ադրբեջանի վարքի մասին խոսվեց շատ մեղմ բանաձեւումով, թե դեռեւս հայր Ալիեւն է այդպիսի քաղաքականություն վարել, եւ որդին էլ պաշտպանում է այդ գիծը: Սրանք շատ մեղմ որակումներ են, էլի այն բառը, որով պետք է բնութագրվի Ադրբեջանը, չասվեց: Մեր որոշ կուսակցություններ նույնպես դեմ են ադրբեջանահայության ցեղասպանության եզրույթն ընդունելուն: Ասում են` դե քանի տեղ մեզ պետք է ցեղասպանեին, անհարմար էլ է դրա մասին բարձրաձայնելը: Մինչդեռ դա մի ցեղասպանություն էր, եւ ուղղակի, ցեղասպանողը երկու դեմք ունի` Ադրբեջան եւ Թուրքիա: Ադրբեջանահայության ցեղասպանության հարցը մեր քաղաքական օրակարգի ամենացավոտ, մեր կողմից կարգին չմասնավորեցված հարցերից մեկն է: Գտնում եմ, որ ժամանակն է հասունացել, որպեսզի ադրբեջանահայությունը ներկայացվի այդ ընդհանուր գործընթացում, որովհետեւ 20-րդ դարի պատմության մեջ այդպիսի բան չի եղել, որ պետականակիր, Խորհրդային Ադրբեջանի հիմնադրմանը մասնակից, հիմնադիր ազգերից մեկը ցեղասպանվի եւ ցեղասպանության զոհ դարձած ադրբեջանահայության մասին չխոսեն ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ Արցախի իշխանությունները:

«Չկա Լավրովի պլան, դա սուտ է, բայց ընթանում են ինտենսիվ բանակցություններ»․ «168 ժամ»

Իսկ Ադրբեջանը հետեւողական խոսում է, այսպես կոչված, Արցախի ադրբեջանցիների համայնքի մասին, փորձում են զուգահեռ տանել արցախահայության հետ, նրանց բանակցային սեղանի շուրջ նստեցնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, թե ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի« Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար: Ի՞նչ կասեք այս մասին:

Եթե ադրբեջանահայությունը մասնակցի բանակցություններին, ապա նա մասնակցում է որպես նախ ցեղասանության զոհ եւ երկրորդ` որպես Խորհրդային Ադրբեջանի հիմնադիր ժողովուրդներից մեկը: Մենք պետք է հասնենք նրան, որ այդ կարգավիճակով լինի եւ ոչ թե` որպես ազգային փոքրամասնություն, ինչպես իրենց դեպքում, որը մտցվել էր Ադրբեջանի կողմից, որպեսզի ժողովրդագրական գրոհով գրավեն Արցախը: Այսպիսի նրբություններ կանեւ համանախագահներն արդեն ասում են, որ պետք է տեղի ունենան առարկայակական քննարկումներ: Իսկ այդ քննարկումներին պետք է նախապատրաստվել, եւ դրանց մեջ ամենակարեւոր հարցերից մեկը, կարծում եմ, ադրբեջանահայության ցեղասպանության  հարցն Է:

Իշխանություններին օր առաջ անհրաժեշտ են արտահերթ ԱԺ ընտրություններ, որ ամբողջությամբ չճխլվեն Արցախյան բանակցությունների բեռի տակ. Արմեն Աշոտյան

Ի դեպ, որքան էլ հայաստանյան կողմը հերքում է, ԵԱՀԿ Մինսկի խումբը, միեւնույնն է, ասում է, որ տեղի են ունեցել բանակցություններ: Ինչպե՞ս կբացատրեք սա:

Մինսկի խումբը ամեն կերպ աշխատելու է թեթեւացնել իր համար հարցը: Սա է խնդիրը:

Այս համատեքստում ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Ադրբեջանի փոխվարչապետ եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային հրավիրում է Արցախ` միասին մուղամ լսելու:

Վ. Սողոմոնյան. ԼՂ խնդրով բանակցությունները մտահոգություններ են առաջացրել Ռ. Քոչարյանի մոտ (տեսանյութ)

Դա անհաջող ռեւերանս է եղել, եւ բոլորն արդեն գիտեն այդ մասին: Այս առումով ես ավելացնելու բան չունեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА