ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բարձրագույն դատական խորհրդի դեմ 21 դատական հայց կա. «Ժողովուրդ»

10.12.2019 10:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բարձրագույն դատական խորհրդի դեմ 21 դատական հայց կա. «Ժողովուրդ»

«Հերթական դատական հայցն է ներկայացվել նոր ձևավորված Բարձրագույն դատական խորհրդի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական բաժնի համալրման նպատակով 2019 թ. հոկտեմբերի 26-ին անցկացվել է որակավորման գրավոր քննություն, որի արդյունքով Հայկ Իսրայելյանը չի անցել քննության համապատասխան փուլերը:

​​​​​​​Թե ինչ տեղի ունեցավ գրիչի անհաջողությունից հետո

Արդյունքում վերջինս, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է, որ իր մասով որոշումը անվավեր ճանաչեն և իրեն Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլին մասնակցել թույլատրելուն պարտավորեցնեն: Այսպիսով, ուսումնասիրելով իրավիճակը` նկատենք, որ այսօրվա դրությամբ Բարձրագույն դատական խորհրդի դեմ հայցերի թիվը 21-ն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА