o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞րը կլինի Փաշինյանի վերջին քայլը

09.12.2019 21:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞րը կլինի Փաշինյանի վերջին քայլը

Թեեւ Բրատիսլավայում կայացած` Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից գրեթե մեկ շաբաթ է անցել, սակայն ո՛չ ՀՀ ԱԳՆ-ն եւ ո՛չ էլ բանակցությունների գլխին կանգնած Փաշինյանը հոդաբաշխ բացատրություն չտվեցին, թե կոնկրետ ինչ է քննարկվել այդ հանդիպման ժամանակ: Եվ դա այն դեպքում, երբ հանդիպումից առաջ հենց Մնացականյանն էր առանց դես ու դեն ընկնելու հայտարարել, թե ինչ քննարկումներ են սպասվում. <Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է հարցի բուն կարգավորմանն առնչվող հարցեր...>:

Փաշինյանին քննադատած երիտասարդին հեռացրել են աշխատանքից և հրավիրել ոստիկանություն

ԼԱՎՐՈՎՆ ԷԼԻ <ԱՌԱՋԻՆ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆ> ԷՐ

Ի՞նչ միասնական փաթեթ էր, ի՞նչ նկատի ուներ՝ <հարցի բուն կարգավորում ասելով>, քննարկեցի՞ն դա, ո՞րն է արդյունքը. այս ամենի հետ կապված` հայաստանյան ներքին դաշտում Բրատիսլավայից առաջ էլ մտահոգությունների պակաս չկար, որոնք էլ ավելի սրվեցին հանդիպումից հետո՝ հաշվի առնելով հաջորդած բավականին խրթին զարգացումները: Մասնավորապես, ծանր մտահոգությունների տեղիք է տալիս այն փաստը, որ այս անգամ երկու ԱԳ նախարարների հանդիպման մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկան ոչ թե Մինսկի խմբի համանախագահները, այլ՝ Բրատիսլավայում ներկայացված համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպայի եւ օտարերկրյա գործերով պետական քարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերը: Նկատենք. երեքից արցախյան խնդրով պատշաճ կերպով <մասնագիտացած> է միայն Լավրովը: Արցախյան ուղղությամբ Ռիքերի անունը միայն մեկ-երկու անգամ է արծարծվել, այդ թվում՝ Մամեդյարով-Մնացականյան վաշինգտոնյան հանդիպման շրջանակներում, երբ Սպիտակ տունը բացահայտորեն այդ գործընթացից դուրս մղեց Բոլթոնին (թեեւ նա այդ հանդիպումը վերահսկելու հայտ էր ներկայացրել)՝ կցելով Ռիքերին: Իսկ ահա Լեմուանը մինչ այս որեւէ տեսանելի առնչություն չի ունեցել արցախյան գործընթացի հետ: Սակայն դրանով հանդերձ էլ այս կազմով հայտարարություն հնչեցնելը նմանվում է ընդգծված մեսիջի, որ համանախագահ երկրները շատ ավելի լուրջ ուշադրության տակ են պահում հանդիպումն ու դրանով հանդերձ՝ արցախյան գործընթացի ներկայիս փուլը, քան կարող են անել ՄԽ համանախագահները: Կարելի է նաեւ այս մեսիջը տեսնել. նշված կազմում ամենաբարձրաստիճան անձը, իհարկե, Լավրովն է, իսկ մյուս երկուսը երկրորդ պլանի չինովնիկներ են: Այսինքն, կարելի է պարզորոշ տեսնել, թե այդ հայտարարությունում ով է <առաջին ջութակահարը>: Հասկանալի է, որ եթե ոչ Լեմուանը, ապա գոնե Ռիքերին առաջ կտաներ Վաշինգտոնի սրբագրումները, եթե այդպիսիք կային: Սակայն եթե այդ առումով առաջ գան Մոսկվա-Վաշինգտոն անհամաձայնություններ, ապա մոտ օրերս Լավրովը Վաշինգտոնում հանդիպելու է նախագահ Թրամփի եւ պետքարտուղար Պոմպեոյի հետ, այսինքն` կա նման հակասությունները լուծելու հարթակ:

ԻՆՉ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԸ

Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա այն հիմնականում ընդգծված դիվանագիտական ժանրում է՝ այս-այս հանդիպումներում որոշվել էր նման-նման քայլեր եւ հիմնականում իրականացվել են: Այսինքն, երեք համանախագահ երկրների անունից ֆիքսվում է, որ գործընթացն ունի հաջող ընթացք, կարգավորման առաջ եղած բազում խոչընդոտներ այլեւս չկան: Ու դրան հաջորդում է պարտադրանքի նմանվող թերեւս ամենակարեւոր միտքը. <Մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների մտադրությունը` հանդիպել 2020 թվականի սկզբում համանախագահների հովանու ներքո խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ բանակցությունները վերսկսելու եւ բարձր մակարդակում հետագա բանակցությունները խթանելու նպատակով>: Ֆիքսված է նաեւ, թե բանակցություններն ինչ ուղղվածությամբ պետք է լինեն. <Արդարացի եւ կայուն կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի, ուժ չգործադրելու, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ հավասարության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա՝ հիշեցնելով 2009 թվականին Աթենքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մասին, որը հետագայում հավանության արժանացավ ԵԱՀԿ նախարարների խորհրդի կողմից: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դարձյալ ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Այդ պատճառով մենք կոչ ենք անում կողմերինª վարել բարեխիղճ բանակցություններ՝ առանց արհեստական ձգձգումների եւ պայմանների...>:

Ավելի պարզ լեզվով՝ իմաստը սա է. այս հայտարարությամբ համանախագահները փաստացի պահանջում են գալիք տարվա սկզբներին անցկացնել Մամեդյարով-Մնացականյան եւս մեկ հանդիպում, եւ անցնել <բարձր մակարդակով>՝ Ալիեւ-Փաշինյան ձեւաչափով բանակցությունների: Իսկ դրա հիմքը պետք է լինեն <Մադրիդյան սկզբունքները>՝ նկատի առնելով նաեւ 2009թ. Աթենքի հայտարարության մասին հիշեցումը (հենց այդ հայտարարությամբ էր, որ 2007թ.-ին օրակարգ եկած <Մադրիդյան սկզբունքները> պաշտոնական տեսք ստացան, ընդ որում, նաեւ առաջին անգամ նման պաշտոնական մակարդակով օրակարգային դարձավ նաեւ ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները): Ավելի ճիշտ՝ <Մադրիդյան սկզբունքների> այն տարբերակը, որը այս տարի հրապարակավ ներկայացվեց ՄԽ-ի կողմից՝ վեցկետանոց ծրագրի տեսքով: Ընդ որում, հայտարարությունում դետալային տեսքով վերջին 10-12 տարվա բանակցային զարգացումների վրա կենտրոնանալով, համանախագահ երկրները թերեւս ակնարկում են, թե <բոլոր պարերն արդեն պարել ենք>, եւ հիմա պետք է առանց ավելորդ խաղերի՝ <արհեստական ձգձգումների եւ պայմանների> անցնել իրական բանակցությունների:

20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

Իսկ համոզիչ լինելու համար նաեւ սպառնալից նոտաներ կան: Օրինակ, հիշեցնում են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, որոնք ենթադրում են սահմանի հստակ մոնիտորինգ եւ հրադադարի ռեժիմի կոնկրետ խախտողների բացահայտում, որին կարող է նաեւ պատիժներ հետեւել: Սա Բաքվի համար հիշեցում է, որ կարող է ֆիքսվել ներկայիս ստատուս քվոն, մինչեւ Ալիեւը կորոշի գնալ կոնկրետ քայլերի, եթե իհարկե այդ քայլերն այս հայտարարությունից հետո չլինեն: Իսկ ահա Հայաստանին էլ հիշեցնում են ստատուս քվոյի անընդունելիության մասին՝ այդ մտքից բխող բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ:

ԱԼԻԵՎԻ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ

Այսպիսով, ինչպես ավելի վաղ ենթադրել էինք, արցախյան հարցով մոտ ժամանակներս իրավիճակային փոփոխության պետք է սպասել։ Այսինքն, եթե կար այն վարկածը, թե Բրատիսլավայում Մամեդյարովն ու Մնացականյանը համատեղ բանակցային իմիտացիա էին բեմականացրել՝ երկու կողմի համար էլ դժվար ընդունելի նման կարգավորման մեխանիզմից խուսափելու համար, ապա նշված հայտարարությամբ համանախագահ երկրները ցույց են տալիս, որ դա անիմաստ է: Այսինքն, պետք է հստակ եւ վերջնականորեն ասեն՝ պատրա՞ստ են ՄԽ-իմատնանշած ուղղությամբ առաջ գնալ, թե՝ ոչ:

Պատրա՞ստ է Ալիեւը: Այլընտրանքը կլիներ պատերազմ սկսելը, բայց նաեւ Մոսկվայից Տարասովի միջոցով եղավ զգուշացում՝ ռազմական օպերացիան Ղարաբաղում կարող է կապված լինել Ռուսաստանի հետ բախվելու ռիսկի հետ: Իսկ առանց պատերազմ սկսելու ՄԽ-ի առաջարկից հրաժարվելը կարող է պարունակել, ինչպես նշեցինք, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները գործադրելու ռիսկից սկսած մինչեւ առանց Բաքվի կարծիքը հարցնելու՝ խաղաղարար ուժերի տեղակայման տարբերակ: Ուստիեւ, ադրբեջանական արտահերթ ընտրությունների միջոցով, առավել եւս, եթե կա նաեւ նախագահական աթոռը կնոջը թողնելու տարբերակ, Ալիեւը կարող է պատրաստ լինել նման որոշման ստորագրմանը:

Այս դեպքում կմնա Փաշինյանի պատրաստ լինել-չլինելը: Նրա համար նման փաստաթուղթ ստորագրելը, ինչպես ՄԽ-ի հրապարակած տարբերակից է բխում, կնշանակի որոշակի հողերի հանձնում՝ առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման: Կգնա՞ Փաշինյանը նման քայլի, հաշվի առնելով, որ դրա ամենահավանական այլընտրանքը կարող է լինել համանախագահ երկրների կողմից նրան բանակցությունները արհեստականորեն ձգձգողի եւ տապալողի <տիտղոսի շնորհումը>՝ բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ: Մեկ տարբերակ էլ կա՝ փախուստ, ասենք՝ Կանադա: Բա հետո՞, աշխարհը փոքր է... Իսկ ընդունելու դեպքում այդ իրավիճակը կհամընկնի այն ժամանակահատվածին, երբ լրանում է Փաշինյանի վարչապետության մեկամյա <անձեռնմխելի> ժամկետը...

Ամեն դեպքում, առաջ չընկնենք՝ սպասելով Ալիեւի եւ Փաշինյանի կոնկրետ քայլերին: Ֆիքսենք միայն բուն փաստը՝ նրանք ստիպված են քայլ անել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА