o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադամանդի գործարանի տերերը ի վերջո հետախուզվո՞ւմ են, թե՞ ոչ. Ոստիկանությունը խոստանում է պատասխանել 30-օրյա ժամկետում

09.12.2019 18:35 ՔՐԵԱԿԱՆ
Ադամանդի գործարանի տերերը ի վերջո հետախուզվո՞ւմ են, թե՞ ոչ. Ոստիկանությունը խոստանում է պատասխանել 30-օրյա ժամկետում

«Կամ ոստիկանությունն ա «ֆռում» Փաշինյանի վրա, կամ Փաշինյանն ա «ֆռում» ժողովրդի վրա. ՌՈ նախկին աշխատակից» վերտառությամբ հրապարակման մեջ «Իրավունքը» անդրադառնալով NewsMedia.am լրատվական կայքէջում տեղ գտած «Այդ ադամանդի գործարանի սեփականատերերը՝ Արմեն եւ Արտակ Բարիկյանները գտնվում են հետախուզման մեջ ՝ Ինտերպոլի կողմից» հրապարկամանը,  պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ Ոստիկանության ՀԿԼ վարչություն: Ոստիկանությունից մասնավորապես հետաքրքրվել էինք.«Խնդրում ենք հնարավորության սահմաններում տեղեկություն տրամադրել մամուլում տեղ գտած «Այդ ադամանդի գործարանի սեփականատերը` Արմեն եւ Արտակ Բարիկյանները գտնվում են հետախուզման մեջ` Ինտերպոլի կողմից» հրապարակման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ: Մասնավորապես որքանո՞վ է սույն տեղեկատվությունը իրական: Եվ, եթե իրական է, ապա ի՞նչ գործով եւ երբվանի՞ց են հրապարակման մեջ տեղ գտած անձիք գտնվում հետախուզման մեջ»:

Եվ ահա հարցման պատասխանը լրանալու հինգերորդ օրը ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից մեզ գրավոր ուղարկել են հետեւյալ հարցման վերաբերյալ պաշտոնական գրությունը, որտեղ մասնավորապես ասվում. «Ձեր  04.12.2019 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»:

Ոստիկանությունը՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի մասին

Հարցմանը պատասխանը ստանալուն պես, ինչպես եւ խոստացել էինք կներկայացնենք ընթերցողին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА