o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի իշխանություններն անընդունելի են համարել Թբիլիսիում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը

09.12.2019 19:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի իշխանություններն անընդունելի են համարել Թբիլիսիում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը

Վրաստանի համար ներկայում անընդունելի Է իր տարածքում Ռուսաստանի շահերին ծառայող որեւիցե կենտրոնի բացումը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել Է հանրապետության խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ին:

Վրաստանի վարչապետը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է երկրի հայ քաղաքացիներին

«Քանի դեռ չի ավարտվել օկուպացումը, և ռուսական զորքերը չեն լքել Վրաստանի տարածքը, մեր շահերի հաշվին ոչ մի փոխզիջում չի լինի»,-ասել Է Տալակվաձեն: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Թբիլիսիում ռուսական կենտրոնի բացման գաղափարը, լրագրողներին հայտարարել Է, որ այդ մասին խոսելը վաղաժամ Է, «քանի դեռ Վրաստանում շարունակվում Է օկուպացումը»:

«Ամեն ինչ իր ժամանակն ունի»,-ասել Է Զուրաբիշվիլին: Վրաստանում ակտիվիստները ստորագրահավաք են սկսել իշխանություններին ուղղված հանրագրի տակ, որպեսզի թույլ չտան Թբիլիսիում ռուսաց լեզվի ու մշակույթի կենտրոնի բացումը: Հանրագիրն արդեն ստորագրել Է մոտավորապես 4 հազար մարդ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА