o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թույլ տվեք հայերին վերադառնալ Հայաստան

09.12.2019 17:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թույլ տվեք հայերին վերադառնալ Հայաստան

Վերջ պիտի տրվեն բոլոր այն դատարկ խոսակցությունները, համաձայն որի չծառայածները պիտի աստղաբախշական գումարներ մուծեն, որ ազատվեն քրեական պատասխանատվությունից, որ դա դեռ քիչ է իրենց, որ իրենք դավաճան են ու եսիմ ինչ են:
Մի քիչ պրագմատիկ եղեք, առանց այն էլ դատարկվում է մեր երկիրը, առանց այն էլ երիտասարդները լքում են Հայաստանը, հասկացեք, որ հազարավոր երիտասարդ տարիքի աշխատունակ ու բազմանալու համար պիտանի հասակ ունեցող երիտասարդ մարդիկ Հայաստան չեն վերադառնում, քանի որ հնարավորություն չունեն այդ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար նախատեսված գումարները մուծել, ու դա դեռ քիչ չի, այս նոր եկած թավշյա իշխանավորները խոսում են նոր օրենք ընդունելու մասին (հինը չեղարկել են արդեն), ու այդ նոր օրենքի քննարկվող նախագծերի համաձայն տուգանքները կրկնապատկվում, անգամ քառապատկվում ու հնգապատկվում են, ինչ որ 10 միլիոն դրամների մասին են արդեն խոսում: Ուրեմն ասեմ իմանաք, ով որ այդպիսի թվերից է խոսում, կամ խելագար է, կամ էլ մեր երկիր թշնամին է, քանի որ եթե այդ թվերը ամրագրվեն օրենքով, ուրեմն իմացեք, որ հազարավոր երիտասարդ հայ մարդիկ այլևս երբեք չեն վերադառնա Հայաստան, դա առանց այդ էլ դեմոգրաֆիական աղետի արջև կանգանծ Հայաստանի նկատմամբ իրականացվող հանցագործություն է: Հասկացեք վերջապես, այդ մարդիկ չեն ծառայել, բայց պիտի հնարավորություն տանք նրանց, որ գան Հայաստան, իրենց գրպանին հարիր տուգանքներ մուծեն ու մնան այստեղ, ապրեն այստեղ, ընտանիքներ կազմեն, երեխաներ ունենան, որ գոնե այդ երեխաները ծառայեն, թե չէ վաղը ո՞վ է ծառայելու հայոց բանակում, եթե բոլոր հայերին այսպես վտարենք Հայաստանից:

Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ

ԹՈՐՈՍ ԱԼԵԿՍԱՆՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА