o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինչև 2020թ. ապրիլի 1-ը ՀՀ-ում գազի գնի թանկացում չի լինելու

09.12.2019 12:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մինչև 2020թ. ապրիլի 1-ը ՀՀ-ում գազի գնի թանկացում չի լինելու

Հայաստանում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը գազի գնի թանկացում չի լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ես դեռևս չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո, քանի որ բանակցությունները չեն ավարտվել և պայմանավորվածությունները չենք ամփոփել: Վստահաբար կարող եմ ասել մեկ բան, որ մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի լինելու»,- նշեց Գրիգորյանը:

«ՍԴ դատավորների կանանց հայտարարություն է լինելու». Արևիկ Պետրոսյանը բացահայտեց ՍԴ հումորներից մեկը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, նշել էր, որ մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА