o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նա ռուս ժողովրդի մեծ բարեկամն է. Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը

08.12.2019 17:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նա ռուս ժողովրդի մեծ բարեկամն է. Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում շնորհավորել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը։

«Հարգելի՛ ընկերներ։ Այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի հոբելյանն է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա մեկը մյուսի հետևից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում, որը նա ղեկավարել է 2018 թվականին։ Վստահ եմ՝ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդման կողմնակիցը։ Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ»,– ասվում է Ռամզան Կադիրովի շնորհավորանքում։

Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է անվանական զենք ստանալու մասին լուրը․ «Ժողովուրդ»

Գրառմանը կից Ռամզան Կադիրովը նաև հրապարակել է իր և Արթուր Վանեցյանի լուսանկարը։

Նշենք, որ Արթուր Վանեցյանն այսօր դառնում է 40 տարեկան։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА