o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում մեկ տասնյակից ավելի դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

08.12.2019 15:01 ՔՐԵԱԿԱՆ
Երևանում մեկ տասնյակից ավելի դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

Դեկտեմբերի 7-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որն ավարտվել է դանակահարությամբ։ Ժամը 19։05-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 06 բրիգադը «ձախ թոքի վնասվածք, թիկունքի շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի, թիկունք շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Արտակ Բ-ն է, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Պուշկինի փողոցի 31 շենքի բակից, որտեղ Երևանի բնակիչ՝ իր հասակակից ընկերոջ, Վիտալի Ա-ի հետ վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտակ Բ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Կայքի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայից մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 15-ամյա Հրանտ Պ-ին, 17-ամյա Սուրեն Ս-ին, 17-ամյա Սերգեյ Դ-ին, 15-ամյա Քրիստ Գ-ին, 16-ամյա Էդմոն Հ-ին, 16-ամյա Ռոբերտ Գ-ին, 17-ամյա Արսեն Ղ-ին և 16-ամյա Էրիկ Ն-ին։

Ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները դարձյալ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բակից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ Վիտալի Ա-ին, 16-ամյա Արսեն Ա-ին, իսկ որոշ ժամանակ անց բացատրական աշխատանքների արդյունքում կենտրոնի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ՝ 18-ամյա Դավիթ Մ-ն։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 31 շենքի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Արտակ Բ-ի, Վիտալի Ա-ի, Էրիկ Ն-ի, Ռոբերտ Գ-ի, Արսեն Դ-ի, Արսեն Ա-ի, Դավիթ Մ-ի,15-ամյա Ռուդիկ Ն-ի, 15-ամյա Մհեր Ջ-ի միջև։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ կռվի մասնակիցներից մեկը, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չի ներկայացվում, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտակ Բ-ին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանի կատարած գրառման համար

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА