o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

08.12.2019 00:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

Տեղի ունեցավ AAD.AM 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, հերոսի մայրեր, մարզիկներ եւ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ արժանացան պարգեւների՝ համապատասխան անվանակարգերում: Այդ թվում՝ հայ պետականաշինության գործում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացավ պետական-հասարակական գործիչ, Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի «Արժանիքի համար» շքանշանակիր, ժողովուրդների բարեկամության շքանշանակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Սփյուռքի հիմնադիր-նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

«Օդանավի սրահում իսկապես ամեն ինչ վճարովի է». Ryanair-ի առաջին ուղեւորների շարքում էր Արսեն Քարամյանը

«Կարծում եմ՝ բոլորի կարծիքը հայտնած կլինեմ, եթե այսօր շնորհակալություն հայտնեմ մրցանակաբաշխության կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանին՝ այս հոգեթով երեկոյի համար: Խոնարհվում եմ Արցախի հերոսների, նրանց մայրերի առջեւ, որ նման զավակներ են դաստիարակել», - ընդունելով մրցանակը՝ նշեց Հ. Հակոբյանը եւ հավելեց. «Արցախը մեր խիղճն է, մեր՝ հոգին, Սփյուռքը՝ մեր պատիվն է, ամենուր նրանք պատիվ են ստեղծում հայի, հայության եւ Հայաստանի համար, իսկ Հայաստանը մեր հույսն է, մեր հենարանն է, մեր սերն է: Ուզում եմ, որ, իրոք, մեր հայրենիքը դառնա հզոր, ուժեղ, կարող՝ Սփյուռքի եւ Արցախի հետ միասին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА