o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

08.12.2019 00:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

Ամփոփվեց AAD.AM 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը եւ մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, հերոսի մայրեր, մարզիկներ եւ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ արժանացան պարգեւների՝ համապատասխան անվանակարգերում: Այդ թվում՝ Տարվա լավագույն քաղաքական գործիչ անվանակարգում մրցանակի արժանացավ ԱԺ փոխնախագահ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ:

Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ

Ընդունելով մրցանակը՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ շատ հաճելի եւ, միեւնույն ժամանակ, պարտավորեցնող մրցանակաբաշխության է մասնակցում. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցչի համար՝ չափազանց կարեւոր է, որ իր գործունեությունը գնահատանքի է արժանանում: Ես ներքին իմ բանաձեւն ունեմ հաջողության եւ, ըստ իս, Հայաստանի Հանրապետության հաջողությունը, հաղթանակն ու բարգավաճումն այն կլինի, երբ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ իր տեղում եւ իր բնագավառում պարզապես կհաջողի: Ռազմական ասպարեզում մենք պետք է հաջողենք եւ հաղթանակներ տոնենք, նաեւ մշակույթի, սպորտի, քաղաքականության մեջ, բոլոր ասպարեզներում, այո՛, հաջողելու ենք»:

Անդրադառնալով AAD-ի մրցանակաբաշխությանը՝ Վահե Էնֆիաջյանը հավելեց. «Հայաստան, Արցախ, Սփյուռք…Այս միասնությունը մեր համար սրբազան է եւ AAD-ին այս պատվավոր կոչումն ու առաքելությունն է իրականացնում: Մամիկոն Խուրշուդյանին ուզում եմ մաղթել իր գործունեության մեջ մեծագույն հաջողություններ, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին եւ եւս մեկ անգամ շնորհակալ եմ այս պարտավորեցնող մրցանակի համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА