o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճապոնիայում էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները կսկսվեն մինչև տարեվերջ

08.12.2019 17:26 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ճապոնիայում էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները կսկսվեն մինչև տարեվերջ

Տոկիոյի համալսարանի հետազոտական խումբն այս ամսին կսկսի էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:

Ճապոնիայում նման կլինիկական փորձարկումները կանցկացվեն առաջին անգամ: Սպասվում է, որ պատվաստանյութը, որը մշակել են մի խումբ գիտնականներ՝ Ճապոնիայի Բժշկական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Հիրոսի Եցույանագիի գլխավորությամբ, ավելի քիչ կողմնակի էֆեկտներ կունենա արտասահմանյան նմանօրինակների համեմատությամբ:

1988 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3730 դեպք. Սամվել Գրիգորյան

Կլինիկական փորձարկումներն անցկացվելու են 30 առողջ մարդկանց վրա, որոնց կներարկեն պատվաստանյութը: Փորձարկումների նպատակն է՝ որոշել, թե նրանց օրգանիզմում առաջանում են արդյոք հակամարմիններ, որից հետո նրանք կես տարի կմնան հատուկ հսկողության ներքո: Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների:

Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ էբոլայով վարակվել է 28,6 հազար մարդ, մահացել է ավելի քան 11,3 հազար հոգի: Էբոլայի ներկայիս բռնկումը ԿԴՀ-ում սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով մահացածների թիվը հասել է 1,39 հազարի: 2019 թվականի հուլիսին ԱՀԿ-ն Կոնգոյի ԴՀ-ում էբոլա վիրուսի բռնկումը որակել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ դրություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА