o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր են տարվա լավագույն երգիչները

07.12.2019 21:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ովքեր են տարվա լավագույն երգիչները

Տեղի ունեցավ AAD.AM 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, հերոսի մայրեր, մարզիկներ եւ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ արժանացան պարգեւների՝ համապատասխան անվանակարգերում:

Համակերպվե´ք, սին հույսեր փայփայելու փոխարեն, իրատեսությունը օգտակար է առողջությանը. Գևորգ Գևորգյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին

Այսպիսով՝ Տարվա լավագույն երիտասարդ երգիչ անվանակարգին արժանացավ ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԸ, երիտասարդ երգչուհի անվանակարգին՝ ՄԱՇ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ:

Տարվա լավագույն էպատաժային երգչուհի անվանակարգին արժանացավ երգչուհի ԳԱՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, իսկ Տարվա լավագույն երաժշտական ալբոմ անվանակարգին արժանացավ «Օրօրերգը»-ը՝ երգչուհի ԱՐՓԻԻ կատարմամբ:

Տարվա լավագույն երգիչ անվանակարգին արժանացավ Երեւանի երգի պետական թատրոնի մեներգիչ ՌՈՒՍԼԱՆ ԷԼՅԱԶՅԱՆԸ, Տարվա լավագույն երգչուհի անվանակարգին՝ տարբեր մրցույթների մասնակից, Հայաստանը 2019 թվականին «Եվրատեսիլում» ներկայացրած ՍՐԲՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՍՐԲՈՒԿԸ:

Ի դեպ, մրցանակի արժանացավ նաեւ դերասան, երգիչ ԿԱՐԵՆ ԱՍԼՅԱՆԸ՝ Տարվա լավագույն կերպարային դերասան անվանակարգում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА