o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերթական պաշտոնական խաբեությունը

07.12.2019 16:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հերթական պաշտոնական խաբեությունը

Այն, որ մեր ներկայիս իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, ինչ է, թե որ ժողովրդին համոզեն, թե երկրում ունենք տնտեսական թռիչքներ, հայտնի պատմություն է: Ու այդ մոլուցքի մեջ այնքան են առաջ գնացել, որ արդեն հասնում են զառանցանքի մակարդակի:

Ռուս ուղղափառ եկեղեցին Գյումրիում հերթական անգամ նշեց Քրիստոսի Մկրտության տոնը

Օրինակ բերենք Նիկոլի վերջին «մտքի գոհարներից» մեկը՝ գալիք տարվա պետական բյուջեն հաստատելու հետ կապված: Այսպես, Նիկոլը հանկարծ «մարգարեացավ», որ բացառապես սեփական պատգամավորների «դակած» բյուջեն «հեղափոխական» է, թեեւ մինչ այդ խուսափում էր նման տերմինից՝ տալով «պահպանողական» որակումը: Արդյունքում՝ ունենք ընդամենը 4,9 տոկոս ՀՆԱ-ի աճ նախատեսող «հեղափոխական» բյուջե: Այսինքն, սա՞ է «տնտեսական հեղափոխության» նիկոլյան չափանիշը, ավելի ճիշտ՝ մոտ 5 տոկոս ա՞ճ նկատի ուներ, երբ տնտեսական թռչքներ էր խոստանում: Այդ դեպքում ի՞նչ անուն տանք նախկին կառավարությանը, որն իշխանությունը Նիկոլին հանձնեց կրկնակի բարձր՝ 10 տոկոս աճով, սուպերհեղափոխակա՞ն: Չնայած ինչ անուն էլ տաս, իրականությունը հենց այդ ողբերգական փաստն է. մի ողջ ժողովուրդ ոտքի ելավ, ընկավ Նիկոլի խելքին, որ արդյունքում ունեցած առանց այդ էլ անբավարար տնտեսական զարգացումների ուղիղ կեսը մնա:

Հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը պատրաստ չէ ադրբեջանական սադրանքներին լիարժեք պատասխան տալ. Արմեն Աշոտյան

Հասկանալի է, իշխանական նման մառազմատիկ քարոզները պետք է նաեւ թվերով «հիմնավորեն», եւ այս առումով պաշտոնական վիճակագրությունն իր տարերքի մեջ է: Այսինքն, ինչ թիվ Նիկոլը հնչեցրեց, «վերին կամքի» սկզբունքով արագորեն պետք է տեղ գտնի վիճակագրական հաշվետվություններում: Օրինակ, Նիկոլը հավեսով խասում է 50-60 հազար ու ավել նոր աշխատատեղերից, եւ, բնական է, վիճակագրությունն էլ պետք է դա էլ «պեչատի»: Արդյունքում, օրերս ներկայացված այս հարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսական վիճակին վերաբերող (Հայաստանի Հանրապետության սոեցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին, https://www.armstat.am/am/?nid=82&id=2222), ի թիվս բազում այլ «թվանկարչական շեդեվրների»,  նաեւ աշխատատեղերի հարցն է «լուծել»: Այսպես, ըստ վիճակագիրների, եթե Նիկոլի իշխանության գալու ժամանակներում Հայաստանն ունեցել է 545 հազար աշխատող, ապա այս տարվա հունվարին այդ թիվը հասել է մոտ 560.6 հազարի, իսկ սեպտեմբերի վերջին՝ մոտ 614.5 հազարի (տե՛ս աղյուսակը):

Нет описания фото.

Այսինքն, եթե անցած տարվա «նիկոլական ժամանակահատվածում» մոտ 15-16 հազար աշխատատեղի ստեղծման հետ կարելի է հաշտվել, հաշվի առնելով, որ դեռ ընթացքի մեջ էին նախկինից մնացած մի շարք ծրագրեր, ապա այս տարվա մոտ 55 հազար աշխատատեղերը, մեղմ ասած, բազում հարցեր են առաջ քաշում: Ընդ որում, այդ «ավելացած» աշխատատեղերի թիվը պետք է շատ ավելի մեծ լիներ, հաշվի առնելով, որ բոլորի աչքի առաջ տասնյակ հազարավոր աշխատատեղեր կրճատվել են:

Լավ, ընդունենք, որ այս տարի 55 հազար մարդ աշխատանք է գտել: Բայց այդ դեպքում ինչպե՞ս վարվենք այդ նույն վիճակագիրների ներկայացրած այլ ցուցանիշների հետ: Օրինակ, պարզվում է, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը մի բան էլ ավելացել է (տե՛ս գրաֆիկը):

На изображении может находиться: текст

Այսինքն, անցած տարի աշխատաշուկայում առաջարկը, այսինքն՝ աշխատանք փնտրողների թիվը 81.7 հազար էր, իսկ այս տարվա հոկտեմբերին աշխատանքի կարիք ուներ 83.5 հազար մարդ: Բայց եթե 55 հազար մարդ իրոք աշխատանք գտած լիներ, ապա այդ դեպքում էլ որտեղի՞ց պետք է եւս 83.5 հազար մարդ աշխատանք փնտրեր: Իհարկե, աշխատանքի շուկան համալրվում է նոր աշխատանք փնտրողների հաշվին, բայց ոչ այդ քանակով: Գումարած դրան, շուկան կորցնում է անեւ աշխատողներ՝ թոշակի անցնողների, մահացածների եւ արտագաղթողների հաշվին. նշենք միայն, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին, նորից ըստ վիճակագրության, 35.5 հազար ՀՀ քաղաքացի դուրս է եկել երկրից ու չի վերադարձել: Եթե այսքանով հանդերձ աշխատաշուկայում աշխատանքի առաջարկը դեռ մի բան էլ՝ մոտ 2 հազար մարդով ավելացել է, ապա այս իրավիճակում 55 հազարով աշխատողների թվի ավելացումը իսկական հրաշք կդառնա, ավելի ճիշտ՝ ֆոկուսնիկություն:

Ֆոկուսնիկության օգտին խոսում է նաեւ վիճակագիրների հաջորդ թիվը. այս տարվա հոկտենբերին աշխատանք է գտել ընդամենը 1.2 հազար մարդ, որն անցած տարվա հոկտեմբերից էապես չի տարբերվում: Բայց եթե ամսական կտրվածքով 1-1.2 հազար մարդ էաշխատանք գտնում, ապա 10 ամսվա կտրվածքով գա կլնի մի 10-12 հազար մարդ: Եվ ի՞նչ ստացանք. 10 հազար մարդ աշխատաանք է գտել, մինչդեռ մեր աշխատողների ընդհանուր թիվն այդ ժամանակահատվածում ավելացել է 55 հազարով: Չէ, սա ֆոկուսնիկություն էլ չէ, երեւի Նիկոլն է կախարդական փայտիկը գտել: Միայն թե, այդ փայտիկը կարող է թղթի վրա, եւ ոչ թե իրական կյանքում զարգացումներ ապահովել:

Քերոբ Սարգսյան

Ցավում եմ, որ կեղծ կամ չստուգված լուրերի և ոչ պրոֆեսիոնալիզմի մշակույթը վարչապետից փոխանցվել է նաև պաշտոնական մամուլ. Արմեն Աշոտյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА