o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ քանակությամբ արգելված իրեր՝ բանտերում

07.12.2019 15:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Մեծ քանակությամբ արգելված իրեր՝ բանտերում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանն ուղղված, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը միտված համալիր միջոցառումները։

Գյումրվա քյալլան որպես թմրամիջոցի և արգելված իրերի թաքստոց. երեք դեպք նույն օրում

2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող արգելված իրերի և առարկաների հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողները նույն քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում, խցերում և այլ շինություններում համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում թաքստոցներից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մեծ թվով արգելված իրեր՝ 9 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 1 սմարթ ժամացույց, 33 կտրող-ծակող գործիք, 1 USB լար, ականջակալներ, պարանով ամրացված պարկ՝ փոխանցումներ կատարելու համար:

Նույն օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ա. Ք. – ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ. Մ – ի տաբատի գրպանից հայտնաբերել են անհայտ ծագման կես դեղահաբ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА