o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իլոն Մասկը շահել է զրպարտության գործով դատը

07.12.2019 14:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իլոն Մասկը շահել է զրպարտության գործով դատը

Լոս Անջելեսի դատարանն անհիմն է համարել գործարար Իլոն Մասկի դեմ բրիտանացի ջրասուզորդ Վերնոն Անսուորթի՝ իր հասցեին զրպարտության գործով ներկայացրած հայցը, գրում է BBC-ն:

Իրանում ինքնաթիռի կործանման գործով մի քանի մարդ է ձերբակալվել

Անսուորթը, որը Մասկի դեմ հայց էր ներկայացրել 2018 թվականի սեպտեմբերին, նրան մեղադրել էր զրպարտելու, մասնավորապես «մանկապիղծ» անվանելու համար՝ պահանջելով առնվազն 75 հազար դոլարի փոխհատուցում:

Երդվյալ ատենակալները, որոնց թվում եղել են հինգ տղամարդ և երեք կին, եկել են այն որոշմանը, որ տերմինը, որը Մասկը հնչեցրել է բրիտանացու հասցեին, չի կարելի զրպարտություն որակել:

Նիստի ընթացքում Մասկը հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ ինքը չի հաստատել, որ Անսուորթը մանկապիղծ է: Միլիարդատիրոջ խոսքով՝ ինքը պարզապես բարկացած է եղել ջրասուզակի խոսքերից, որն օգնության նպատակով Թաիլանդ ուղարկած իր նավը «PR հնարք» էր անվանել:  

Բացի այդ, Մասկը նշել է, որ սկզբում չի իմացել երեխաների փրկության գործողությանն Անսուորթի մասնակցության մասին:

Գործարարն ավելի վաղ հրապարակավ ներողություն էր խնդրել ջրասուզորդից, սակայն ընդգծել էր, որ պարտավոր չէ նրան փոխհատուցում վճարել:

Անսուորթը մասնակցել է 2018-ի հունիսին Թաիլանդի քարանձավներից մեկում ջրհեղեղի հետևանքով կորած 12 երեխաների և նրանց մարզչի փրկարարական լայնածավալ աշխատանքներին: Նա հայտնաբերել է նրանց գտնվելու վայրը քարանձավում և թիմ հավաքելով՝ կարողացել է փրկել նրանց:

Մասկը և նրա SpaceX ընկերությունը Թաիլանդ էին ուղարկել սուզանավ: Անսուորթը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ սուզանավն անհնար էր օգտագործել, որ դա ընդամենը PR հնարք էր:

Դրանից հետո Մասկը ջրասուզորդին բազմիցս մանկապիղծ էր անվանել: Ամերիկյան պարբերականների լրագրողներին ուղղված նամակներում Մասկն առաջ էր քաշել այն տեսությունը, որ Անսուորթը հատուկ բնակություն է հաստատել Թաիլանդում, որպեսզի ամուսնանա անչափահասի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА