ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

31 տարի անց դեկտեմբերի 7-ին՝ տնակներում

07.12.2019 09:53 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
31 տարի անց դեկտեմբերի 7-ին՝ տնակներում

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանը ցնցվեց Գյումրիի եւ Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Կես րոպեում հզոր ստորգետնյա ցնցումների հետեւանքով ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ: Ցնցումները զգացվել են Երեւանում եւ Թբիլիսիում: Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:

Հիմա սիրուն ա՞, որ ասենք դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00-ին ինձ ծանուցում եք ուղարկում. դեկտեմբերի 30-ին, ժամը 10-00-ին, որպես տուժող ներկայանալ եւ ծանոթանալ քր. գործի նյութերին

Այդ ավերիչ երկրաշարժից անցել է ուղիղ 28 տարի, սակայն աղետի գոտի հասկացությունը դեռ գոյություն ունի մեր երկրում: Մարդիկ կան, որոնք շարունակում են անմարդկային պայմաններում վագոն-տնակներում բնակվել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականի դեկտեմբերի 7-ին` Սպիտակի երկրաշարժ 20-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու, վերականգնվելու է բնականոն եւ օրեցօր բարելավվող կյանքը: Մենք սա խոստացել ենք եւ անելու ենք. չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի իրողությանը, չնայած գոյություն ունեցող խոչընդոտներին՝ մենք սրան հասնելու ենք»:

Իսկ ի՞նչ վիճակ է հիմա ողջ աղետի գոտում: Մեկ բառով կարելի է բնութագրել` դեռ աղետալի: Ս

Հետո հնչեց երկրորդ լրջագույն խոստումը՝ արդեն 2014 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի շուրթերից: Նա կառավարության նիստից հետո հայտարարել էր, որ բնակարանային խնդիրներին վերջնական լուծում կտրվի 2015 թվականին:

Տնակային ավանների պահպանումը Գյումրիում եւ աղետի հետեւանքների վերացման ձգձգումները հանգեցնում են նորանոր խնդիրների:

Վանաձորում, Սպիտակում վիճակը մի փոքր ավելի մեղմ է. մոտ 120-130 անօթեւան ընտանիքներ են ապրում այնտեղ: Բայց խնդիրը ոչ թե շատ ու քչի հարցն է, այլ անպատասխանատվության եւ խղճի: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են իրենց միլիոնավոր դոլարների արժողությամբ դղյակներում տարիներ շարունակ ապրել նախկին իշխանությունների չինովնիկները՝ գիտակցելով, որ հազարավոր քաղաքացիներ փայտե կամ երկաթե ցուրտ տնակներում են լուսացնում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА