ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մամիկոն Խուրշուդյանը բեմում ամուսնության առաջարկ արեց (Տեսանյութ)

07.12.2019 02:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մամիկոն Խուրշուդյանը բեմում ամուսնության առաջարկ արեց (Տեսանյութ)

Կայացավ AAD.AM 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, հերոսի մայրեր, մարզիկներ եւ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ արժանացան պարգեւների՝ համապատասխան անվանակարգերում: Անակնկալները, հույզերն ուղեկցվեցին երեկոյի ողջ ընթացքում, սակայն ամենանշանակալի պահը տեղի ունեցավ մրցանակաբաշխության ավարտին:

Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

«Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության եւ AAd.AM բարեգործական կայքի հիմնադիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ հենց բեմից ամուսնության առաջարկ արեց իր ընկերուհուն՝ ԱՆՆԱՅԻՆ: Պատասխանը չուշացավ, Աննան ընդունեց սիրելիի կողմից մատանին եւ վարդագույն ծաղիկների փունջը: Պահն էլ ավելի գեղեցկացրեց դերասան, երգիչ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՆ` իր ռոմանտիկ կատարումով, որը նվիրեց երեկոյի գլխավոր զույգին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մրցանակաբաշխության լուսանկարները դիտեք այստեղ, իսկ տեսանյութը՝ ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА