o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի հետ կապված լրջագույն զարգացումներ կլինեն

06.12.2019 20:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի հետ կապված լրջագույն զարգացումներ կլինեն

Անշուշտ, Բրատիսլավայում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպման շեմին կար գրեթե համընդհանուր տրամադրվածություն, որ կարող է լուրջ տեղաշարժեր լինել բանակցային գործընթացում: Սակայն ավելի վաղ նման կարծիք հայտնելու առիթ էինք ունեցել. «Անգամ Մամեդյարով-Մնացականյան հերթական ռաունդին նախորդած այս բոլոր անցուդարձերը դեռ չեն հուշում, որ այս հանդիպումը կարող է բեկումնային դառնալ» (https://www.iravunk.com/news/99718): Հանդիպման արդյունքների հետ կապված գոնե հրապարակային հայտարարությունները հուշում են, որ մեր ենթադրությունը հեռու չէր ճշմարտությունից:

Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ...

Բրատիսլավայի հետ կապված ամենալուրջ սպասելիքները, իհարկե, առաջ բերեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հանդիպման նախօրեին Բաքվում անելով նման հայտարարություն. «Մենք ունենք ըմբռնում, որ փոխզիջման հնարավորություններ կան: Խնդիրը հեշտ չէ. հակամարտությունը՝ նախկին Խորհրդային Միության տարածքում ամենաերկար հակամարտություններից մեկն է: Բայց մենք երախտապարտ ենք մեր ադրբեջանցի ընկերներին այն բանի համար, որ այն գաղափարները, որոնք Ռուսաստանը ե՛ւ երկկողմ առումով, ե՛ւ որպես Մինսկի խմբի համանախագահ առաջ է տանում, դրանք ըմբռնում են գտնում: Ե՛վ այսօրվա, ե՛ւ երեկվա շփումները թույլ տվեցին ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է փորձել առաջ շարժվել: Հույս ունեմ, որ արդյունք կլինի... Եվ եթե ստացվի, ապա մենք կցանկանայինք հնգակողմ հայտարարություն ընդունել Ադրբեջանի եւ Հայաստանի երկու արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների երեք նախարարների կողմից»:

«Փոխզիջման հնարավորություններ կան». նման հայտարարություն, այն էլ՝ Լավրովի տրամաչափից էլ ցածր որեւէ դիվանագետ անցած 30 տարիներին արցախյան հակամարտության հետ կապված թերեւս երբեւէ չէր հնչեցրել, այն էլ՝ բանակցային հերթական ռաունդի նախօրեին: Ու երբ Լավրովը Բաքվում նման բան է ասում, այն էլ՝ մինչ այդ Երեւան այցելելով, դա մեկ մտքի է տանում: Այն է՝ հստակ պայմանավորվածություններ նա ունեցել է նախ՝ Երեւանում, ապա՝ Բաքվում: Առավել եւս, որ դրան զուգահեռ սպասվող հանդիպման հետ կապված նաեւ Մնացականյանը նման հայտարարություն հնչեցրեց. «Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է հարցի բուն կարգավորմանն առնչվող հարցեր...»: Թե մինչ այս Մնացականյանը քանի անգամ է ասել, որ որեւէ փաստաթուղթ կամ նույնիսկ ընդհանրական մոտեցում չկա, թե հավաքվում են, քննարկումներ անում հեռանկարային թեմաներով:

Վերջապես նկատենք, որ մինչեւ իսկ ներադրբեջանական զարգացումներն էին ակնարկում, որ Բրատիսլավայում կարող են կոնկրետ զարգացումներ լինել: Բանն այն է, որ այն մեխանիզմը, որը ներկայումս պաշտոնապես շրջանառվում է, ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ՝ ադրբեջանական հանրության համար է անընդունելի: Իսկ ահա ադրբեջանական իրադարձություններից այն տպավորությունն է առաջանում, որ Ալիեւը մինչեւ իսկ կարող է հրաժարվել պաշտոնից: Չնայած` այս դեպքում խոսքը կլինի իշխանությունը կնոջը փոխանցելու մասին, եւ ավելի հարմար պահի Ալիեւը կարող է նորից «ընտանեկան բիզնեսի» գլխին կանգնել: Ընդ որում, հիշեցնենք. դեռ այն ժամանակ, երբ Ալիեւը Մեհրիբանին առաջին փոխնախագահ կարգեց, այդ վարկածը շրջանառվում էր. որ նման բավականին խայտառակ քայլի իմաստը հենց դա է՝ պետք եղած պահին կնոջ միջոցով իշխանությունը պահելը:

... ԵՎ ԽՈՇՈՐ ՁԱԽՈՂՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՄՈՏ Է ՎԵՐՋԻՆ ՍԵՐԻԱՆ

Բայց ահա Բրատիսլավայից հետո, ինչպես նշեցինք, բանակցային տեղաշարժի մասին որեւէ հստակ բան չկա: ՀՀ ԱԳՆ-ն ընդամենը հայտնեց. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը»: Լավ, այդ դեպքում ո՞ւր մնաց, Մնացականյանի ասած, «միասնական փաթեթը» ու «հարցի բուն կարգավորմանն առնչվող հարցերը»: Մոտավորապես նույն անորոշ ոճի մեջ էր նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն. «Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակը եւ դրա խաղաղ հանգուցալուծման ուղիները»: Ինչպե՞ս հասկանանք, մասնավորապես` «խաղաղ հանգուցալուծման ուղիները»: Չէ՞ որ մինչ հանդիպումը նույն ԱԳՆ-ն էլի հոխորտաց, թե ունի կարգավորման իր տեսլականը, որը ենթադրում է՝ Արցախից անհապաղ հայկական բոլոր զորքերի դուրսբերում եւ ոչ մի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմից դուրս: Առավել եւս, որ հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարեց. «Բնականաբար, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետեւանքների վերացումը, այսինքն՝ ղարաբաղյան տարածաշրջանից եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի անհապաղ, բացարձակ եւ անվերապահ դուրսբերումը»: Եթե դա է Բաքվի պատկերացրած «խաղաղ կարգավորումը», նշանակում է, որ Մնացականյանը գնացել ու նման «հանգուցալուծման» մասի՞ն է խոսել: Ուստիեւ, եթե հանկարծ պարզվի, որ նման թեմայով Մնացականյանը թեկուզեւ մեկ րոպե բանակցել է, ապա դա կնշանակի իսկական դավաճանություն՝ բոլոր սպասվող հետեւանքներով հանդերձ:

Երթևեկության փոփոխություն՝ Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում

Իսկ եթե ընդունենք, որՄամեդյարովի վերջին միտքը իրականությունից կտրված կամներքին օգտագործման համար արտահայտություն է, ապա բանակցությունների պաշտոնական մեկնաբանությունները դառնում են հստակ տեղեկությունների փոխարեն միայն ստանդարտ մտքեր, որոնք մինչ այս երեւի մի հազար անգամ լսել ենք: Այն աստիճան անորոշ, որ ընդգծված կրեմլյան ուղղվածության ռուս հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նման միտք է առաջ քաշում, թե Մամեդյարովն ու Մնացականյանը միասին Լավրովի «քթից բռնած ման են ածում»: Սա, իհարկե, իր տրամաբանությունն ունի, հաշվի առնելով, որ Լավրովը, կրկնենք, հիշատակված լավատեսական հայտարարությունները հնչեցրեց երկու նախարարների հետ երկար-բարակ քննարկումների արդյունքում, ու երբ Բրատիսլավայում Մամեդյարովն ու Մնացականյանը ակնհայտորեն ձեն-ձենի տված՝ բոլորովին այլ օրակարգից են խոսում, ապա Մոսկվան իրեն լիովին «գցված» համարելու առիթ կարող է ունենալ: Առավել եւս, որ, ըստ Տարասովի, Լավրովի հայտարարություններից ժամեր անց եւ Բրատիսլավայի հանդիպումից ժամեր առաջ Բաքուն իր եվրոպական դեսպաններից մեկի շուրթերով, ինչպես նշեցինք, կարգավորման միանգամայն այլ սցենար է առաջ քաշում, իսկ Փաշինյանը նորից հին թեման է հիշում. «Բա գիտեք, մեզ այդպես էլ որեւէ մեկը չբացատրեց, թե «Մադրիդյան սկզբունքների» իմաստը որն է, որ կողմ կամ դեմ լինենք»: Լավ, եթե մինչ այս այդ պարզ բանն էլ չեք պարզել, ապա ի՞նչ «միասնական փաթեթից» էր Մնացականյանը խոսում:

Այսպիսով, եթե ընդունենք, որ այս սցենարն է գործում՝ Բաքուն եւ Երեւանը միասնական ջանքերով փորձում են չեզոքացնել Լավրովի հիշատակած` «փոխզիջման հնարավորությունները», ապա կնշանակի, որ Բրատիսլավայում վա-բանկ են գնացել՝ բացելով բոլոր խաղաթղթերը: Ընդ որում, այստեղ մեկ պարզ հանգամանք է պետք հաշվի առնել. եթե այս սցենարով Ալիեւն ու Փաշինյանը Լավրովի առաջարկներին նրա հետ հանդիպելիս կողմ են արտահայտվել (հակառակ դեպքում ՌԴ ԱԳՆ-ի այդ լավատեսությունը չէր լինի), նշանակում է՝ այդ քայլին գնացել են պարտադիր-կամավոր սկզբունքով: Սակայն հաշված օրեր են անցել, ինչը նշանակում է, որ դեռ պահպանվում են Մոսկվայի այն լծակները, որոնք էլ Ալիեւին եւ Փաշինյանին պարտադրել են նախնական համաձայնության: Եվ հիմա, եթե պարզվի, որ իրոքԲրատիսլավայում վա-բանկ են գնացել, ապա նույն լծակները կշարունակվեն գործադրվել, միգուցե դրան էլ կավելանան այլ ճնշումային մեխանիզմներ: Հաշվի առնելով նաեւ, որ նման բաց հայտարարությամբ Լավրովը նաեւ խաղասեղանին դրեց Մոսկվայի հեղինակությունը,ու եթե իրոք նրան «քթից բռնած ման են ածում», ու դա մնա անպատասխան, ապա սա հեղինակությանը լուրջ հարված կդառնա: Ուստիեւ, այս սցենարով Տարասովը նման զարգացումներ է տեսնում. «Նման իրավիճակը չեզոքացնելու համար Մոսկվան պետք է շարունակի բաց խաղ վարել՝ չվախենալով բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները, խոսել կոնկրետ եւ առանց ընդհանուր արտահայտությունների օգտագործման: Հակառակ դեպքում նրա դիրքորոշումը քաղաքական շահարկման առարկա է դառնում...»: Այսինքն, Մոսկվան կարող է ջրի երես հանել բոլոր պայմանավորվածությունները եւ այս դիրքերից հարց ուղղել Ալիեւին եւ Փաշինյանին՝ հիմա ի՞նչ ենք անելու: Եվ կախված արձագանքից, կորոշվեն հաջորդ քայլերը:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին․ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Բայց չբացառենք, որ այլ սցենար է գործում, իսկՏարասովի նկարագրած պատկերը սովորական «շեղող մանյովր» է: Նախ նկատենք. Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը տեւել է 3.5 ժամից ավել, այսինքն՝ շատ ու շատ ավելին է քննարկվել, քան ներկայացվում է երկուԱՆԳ-ների կողմից: Բացի այդ, ԱԳՆ-ների պաշտոնական հաղորդագրություններում էլ մեկ կարեւոր միտք, այնուամենայնիվ, կա. հենց հաջորդ տարվա սկզբներից նախարարները գործընթացը կշարունակեն: Այսինքն պնդում են, որ ոչ թե դադար են հայտարարել, այլ՝ «պաուզա», որը կարող է տարբեր նպատակներ ունենալ: Օրինակ, մինչեւ գալիք տարվա երեւի հունվարի կեսերը Ալիեւը պետք է նոր խորհրդարան ստեղծի, որ կարողանա ընթացք տալ որեւէ բանակցային փաստաթղթի: Նիկոլն էլ իր հերթին է այնպիսի ներքին սկանդալների մեջ, որ հաստատ չի կարող խոսել թեկուզեւ արցախյան մեկ շրջան տալու մասին: Իսկ ահա Մոսկվան քանիցս ակնարկել է բանակցային գործընթացը ՌԴ-ՀՀ-Ադրբեջան ձեւաչափ տեղափոխելու հնարավորության մասին, եւ չբացառենք, որ Բրատիսլավայի «ձախողումը» միգուցե համատեղ պայմանավորվածության արդյունք էր: Նախ՝ Ալիեւի եւ Փաշինյանի նշված խնդիրները հարթելու, ապա՝ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան ձեւաչափի անցնելու առիթ ստեղծելու համար: Վերջապես նկատենք, որ Լավրովը եւս Բրատիսլավայում էր, ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում նաեւ Մնացականյանին տեսնելուի առիթ կար: Այսինքն, Լավրովի ներկայությամբ նրա «քթից բռնած ման ածելը» շատ ավելի դժվար կլիներ:

«Լուրջ չեմ կարող ընդունել ԵԿՄ այս ղեկավարությանը» (Տեսանյութ)

Ամեն դեպքում, անկախ նրանից, թե որ սցենարն է գործել, մեկ բան է հաստատ՝ առաջիկա մեկ-երկու ամիսներին Արցախի հետ կապված լրջագույն զարգացումներ լինելու են:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА