o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանցին դանակով սպանել է կնոջն ու զոքանչին, վիրավորել երկու տարեկան դստերը

08.12.2019 13:00 ՔՐԵԱԿԱՆ
Ռուսաստանցին դանակով սպանել է կնոջն ու զոքանչին, վիրավորել երկու տարեկան դստերը

Կրասնոդարի երկրամասում ձերբակալել են տղամարդու, որը դանակահարել է ընտանիքի անդամներին, հայտնում է ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչությունը:

Ըստ հաղորդման, տղամարդն ինքն է դիմել ոստիկանություն և ասել, որ դանակահարել է կնոջն ու զոքանչին և վիրավորել է իր երկու տարեկան դստերը: Պատճառը եղել է կնոջ հետ կենցաղային վեճը, որից հետո կինը պառկել է քնելու, և նա դանակով հարձակվել է նրա վրա: Այնուհետև մարդասպանը հարձակվել է զոքանչի վրա. կինը փորձել է փախչել՝ դուրս վազելով փողոց, բայց փեսան բռնել է նրան տան բակում: Հայրը դստերը նախաբազկի և որովայնի շրջանում ոչ թափանցող վերքեր է հասցերել:

Սևանցի «Համուլը» Սևանի նախկին քաղաքապետի որդու հետ ծեծելով սպանել է իր «հեղինակությունն ու ապրած-դրածը» չճանաչած համաքաղաքացուն

Քննիչները քրեական գործ են հարուցել կրկնակի սպանության փաստով: Վիրավոր աղջկան տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Նրա հետ միասին վերցրել են նրա յոթ տարեկան եղբորը. տղան չի տուժել: Այժմ որոշվում է նրանց հետագա բնակության վայրը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА