o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մերկելը դեկտեմբերի 9-ին առանձին հանդիպումներ կունենա և՛ Պուտինի, և՛ Զելենսկիի հետ

06.12.2019 18:12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մերկելը դեկտեմբերի 9-ին առանձին հանդիպումներ կունենա և՛ Պուտինի, և՛ Զելենսկիի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդական ձևաչափով» փարիզյան գագաթնաժողովի շրջանակում դեկտեմբերի 9-ին երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմմերը, գրում է tass.ru-ն:

«Ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով ժամը 18:00-ին) ծրագրված է երկկողմ կարճատև հանդիպում Պուտինի հետ, իսկ 15:30-ին՝ Զելենսկիի: 16:00-ին կլինի աշխատանքային նիստ, իսկ 19:00-ին՝ մամուլի ասուլիս»,-ասել է Դեմմերը:

Միևնույն ժամանակ Դեմմերը չի կարողացել հստակեցնել՝ ինչ թեմաներ են քննարկելու Մերկելն ու Պուտինը:

«Ես չեմ կարող առաջ ընկնել իրադարձություններից»,-նշել է նա՝ ավելացնելով որ «քննարկման ենթակա հարցերի շրջանակը բավականին լայն է»:

Դեկտեմբերի 4-ին Մերկելն ասել էր, որ պատրաստվում է բարձրացնել օգոստոսի վերջին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հարցը: Գերմանիայի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառում Ռուսաստանի պետական կառույցների առնչությունն այդ սպանությանը:

Դեմմերը, պատասխանելով այն հարցին, թե Բեռլինն ինչ ակնկալիքներ ունի գագաթնաժողովից, նշել է, որ իրենց կառավարությունը խաղաղ գործընթացի շրջանակում նոր խթանի և հետագա քայլերի շուրջ համաձայնության ակնկալիքներ ունի:

Մերկելը Եվրոպային ինքնուրույնության կոչ է արել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА