o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒ ԵՆՔ ԱՅՆՔԱՆ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ՁԵՌՔ ՉՔԱՇԵՆ ԱՄՈՒԼՍԱՐԻՑ»

06.12.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒ ԵՆՔ ԱՅՆՔԱՆ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ՁԵՌՔ ՉՔԱՇԵՆ ԱՄՈՒԼՍԱՐԻՑ»

Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով շենքի դիմաց բողոքավորներին՝ մասնավորապես ասաց. «Մենք այստեղ նեյնիմ-նեյնիմ չենք անելու, հերթ կանգնեք, եկեք զոռբայությունից հրաժարվենք»: Ապա, չգիտես ինչու, հիշեց նաեւ Ամուլսարի բողոքավորներին՝ ասելով. «Նույնն էլ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին է վերաբերում: Մենք մարդկանց ասում էինք, որ 5 տարի նույն բանը եղել է, ինչո՞ւ ձայն չեք բարձրացրել»: Ի՞նչ հերթ, պարո՛ն վարչապետ, երբ խոստացել եք՝ կախարդական փայտիկը գործի դնել եւ մի օրում բոլոր հարցերը լուծելԻնչ վերաբերում է Ամուլսարին, ապա «Իրավունքի» հետ զրույցում Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Վազգեն Գալստյանը, անդրադառնալով նախկինում իրենց բողոքի ձայնը չբարձրացնելուն, ասաց. «Մենք մեր բողոքի ձայնը բարձրացրել ենք 2017թվականից սկսած, հենց իմացել ենք, թե ինչ վտանգներով է հանքի շահագործումը հղի: Եվ բարձրաձայնելու ենք այնքան, մինչեւ որ ձեռք չքաշեն Ամուլսարը հանք դարձնելու մտքից: Չի՛ լինելու նման բան»:

Նիկոլ Փաշինյան, ՄԱՆԿԱՎԱՐԺ Է ՎԱՏԱՑԵԼ՝ միջոցներ ձեռնարկեք պետպատվերով

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА