o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽԻ ՀՅԴ-Ն ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

06.12.2019 21:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐՑԱԽԻ ՀՅԴ-Ն ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

Արցախում նախընտրական կրքերը շարունակում են, մեղմ ասած, եռալ: Ինչպես տեղեկացնում են տեղի մեր աղբյուրները, բոլորը շունչները պահած, սպասում են ՀՅԴ-ի համագումարին, որտեղ վերջնականապես կհայտարարվի, թե ով է դաշնակցականների թեկնածուն, կամ ում են իրենք սատարելուԸստ տարածված լուրերի` դաշնակցականների մեծ մասը, որպես ռեալ թեկնածու, այս պահին տեսնում է Դավիթ Իշխանյանին, ով այժմ ՀՅԴ խմբակցության պատգամավոր է: Կուսակցության վերնախավում սակայն կան այլ կարծիքներ: Մասնավորապես, որ սեփական թեկնածուով հանդես չգան, այլ սատարեն այնպիսի թեկնածուի, ում շանսերը ավելի ռեալ են: Ըստ նույն լուրերի, կուսակցականների մի մասը այն կարծիքին է, որ սատարեն Արցախի ԱԳ նախարար Մայիս Մաիլյանի թեկնածությունը: Թերեւս դա է պատճառը, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք համագումարը տեղափոխվել է դեկտեմբերի 11-ին, որպեսզի միասնական եզրահանգման գան եւ նոր վերջնական հայտարարությամբ հանդես գան:

​​​​​​​«Բազմահազար խելամիտ հայրենակիցներ սպասում են Ձեր ազատությանը». Սարգիս Ավետիսյանը՝ Ռ. Քոչարյանին

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА