o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ՆԻԿՈԼԸ ՀԱՅԿՈՅԻՆ ԱՏԱՄՆԵՐՈՎ ՊԱՀՈՒՄ

06.12.2019 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ Է ՆԻԿՈԼԸ ՀԱՅԿՈՅԻՆ ԱՏԱՄՆԵՐՈՎ ՊԱՀՈՒՄ

Գնալով ուշագրավ տեսք է ստանում քաղաքապետարանի շուրջ վերջին օրերի աղմուկը: Նախ` մեյդան եկավ կամազների սկանդալը, որին արագորեն գումարվեց քաղաքապետարանի շեֆությանը հերթական անգամ մայրաքաղաքի գրպանից խոշոր գումարներ նվիրելու փաստը: Դրանից հետո էլ եւս մեկ սկանդալ պայթեցրեց Գագիկ Ծառուկյանը, թե արաբական թագաժառանգ շեյխեր են եկել, ցանկացել են մեկ-երկու միլիարդ դոլարանոց, այսինքն` Հայաստանի համար հսկայական ներդրումներ անել Երեւանում, իսկ քաղաքապետ Հայկոն չի բարեհաճել անգամ նրանց գոնե պատշաճ կերպով բարեւել: Այսքանից էլ զատ` դատախազությունը սկսել է ուսումնասիրել կամազների թեման, եւ ով իմանա` դեպի ուր կորոշեն տանել այդ գործը: Սրան էլ սկսել է գումարվել պաշտոնավարման ժամանակ ապօրինաբար բիզնեսով զբաղվելու եւ նման հազար ու մի «մանր-մունր» այլ մեղադրանքներ:

Հանրակրթության վարչության պետ` ժամանակին կեղծ դիտորդ Ստեփանյան Աննան, 10-ամյա աղջնակի մորը քաղաքապետարանում նստեցրել է «մեղադրյալի աթոռին», եւ հորդորել է կոծկել…

Քաղաքապետ Հայկոն էլ «տեղը-տեղին» պաշտպանվում է: Նրան անգամ Հանրայինով եթեր թողեցին, որը ակնարկ է, թե տեսեք, Նիկոլը նրա թիկունքին է: Հակահարվածներն էլ Հայկոն փորձում է հասցնել հնարավորինս մտածված, թե` «Ես ինչ մեղք ունեմ, արաբները հերիք չէ ջինսերով էին եկել քաղաքապետարան, դեռ մի բան էլ հանդգնում էին հեռախոսով խոսել, քաղաքի կենտրոնում հող ուզել... Ես էլ զայրացա ու լարեցի նրանց»: Իհարկե, կարելի է այդ բոլոր արդարացումներին պատասխանել, ասենք այսպես. այ, Հայկո ջան, հասկանալի է, որ կոմեդիկ ժանրից ես եկել քաղաքապետարան ու միգուցե ինչ-որ դերի տակ ես դեռ: Բայց այդպես չէ, եթե մարդիկ գալիս են ու էս աղքատ, զրոյական ներդրումներ ունեցող երկիր մեկ-երկու միլիարդ են բերում, ապա քաղաքապետի պարտքն է` պետք եղած ժամանակ մի քիչ էլ ծռմռվել, հաճոյանալ: Եվ ոչ միայն քաղաքապետի. նման ներդրումներ անողներին վարչապետը պետք է վազելով ընդուներ, Երեւանի կենտրոնում սեփական նախաձեռնությամբ հողեր գտնել-գնելու հայկոյական խորհրդի փոխարեն, անձամբ նրանց հետ քաղաքը ոտատակ տար, մի տաս նման տարածք գտներ, խնդրեր-համոզեր, թե որ մեկն եք ուզում, այդտեղ էլ հենց վաղվանից կարող եք շինարարությունը սկսել: Ճարտարապետ Մեսչյանն էլ պետք է իր թուղթ ու թանաքն առած` այդ շրջագայության պոչից կպներ, եւ այն պահին, երբ շեյխերի դուրն ինչ-որ տարածք գար, տեղում գծեր-ստորագրեր ու թղթերը նրանց տար: Խայտառակ տնտեսություն ունեցող երկրների քաղաքապետներն ու վարչապետներն այսպես պետք է ընդունեն-ճամփեն միլիարդանոց ներդրումներ անողներին եւ ոչ թե հետո տրտնջան, թե գիտեք ինչ, այցելուն թագաժառանգ չէր, նրա ներկայացուցիչն էր: Տո՛, այ «խելոք», եթե մարդը փող է բերում, քեզ համար այդ ի՞նչ տարբերություն` թագաժառա՞նգ է, թե նրա վարորդը, ջինս հագա՞ծ է այդ փողը բերել, թե՞ իրենց ավանդական հագուկապով: Լավ, եթե այդքան «քթի մազ» է մեր քաղաքապետը, բա այդ ինչպե՞ս է, որ կամազների հետ կապված ասում է, թե ով էլ նվիրի, պատրաստ է ընդունել, Լֆիկ կլինի, թե մեկ այլ օլիգարխ, կամ «ուգալովնիկ»: Կարճ ասած, որ միայն նման ներդրումային հնարավորությունը բաց թողնելու համար, անկախ բոլոր արդարացումներից, Հայկոն արդեն իսկ պետք է պաշտոնից ազատված լիներ, հասկանալի է: Ու քանի որ դրա փոխարեն, Հանրայինի եթերից զատ, Նիկոլը որոշեց ԱԺ ամյոնից անգամ պաշտպանել Հայկոյին, թե՝ «Լավ է արել, բա ջինս հագած արաբ ընդունելը հարի՞ր է մեր «մեջքը շտկած վիճակին», ապա մեկ բան է ակնարկում, ասում է մեր աղբյուրը. «Նիկոլը դեռ այս հարցում վերջնական կողմնորոշում չունի»: Եվ հենց այս հանգամանքի հետ կապված է, որ մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ հայտնեց: Ըստ այդմ, Նիկոլը պատրաստ է ամեն պահի Հայկոյին «ժերտվա» տալ, քանի որ լավ հասկանում է` այս աղմուկը պտտվելով-պտտվելով, ի վերջո, իրեն է հասնելու, առավել եւս՝ հրապարակային աջակցությունից հետո: Հաշվի առնելով նաեւ այս ուշագրավ հանգամանքըԻնչպես կամազների, այնպես էլ շեյխերի պատմությունն ամիսների վաղեմություն ունի: Սակայն այն հենց այս պահին հայտնվեց օրակարգում, որը ոչ մի դեպքում չի կարող պատահական լինել: Եվ քանի որ անկհայտորեն լավ կազմակերպված նման ծրագրերի հետ գործ ունենք, ապա այդ տիպի խոշոր խաղերի համար հազիվ թե քաղաքապետը հիմնական ֆիգուրանտ լինի. նա ընդամենը կարող է խայծի դերում գտնվել` ավելի խոշոր ձկների մեյդան բերելու համար: Այսինքն, ինչպես վստահեցրեց աղբյուրը, տրամաբանական կլինի, որ կուլմինացիոն պահին հենց «խայծ» զոհելու տարբերակը լինի Նիկոլի քայլը. «Եվ պատահական չէ դատախազության սկսած ուսումնասիրությունները»:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԾԱԽՍԵԼՈՒ ԱՄԱՆՈՐԻ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ

Սակայն աղբյուրը պնդում է նաեւ, որ Նիկոլն ամեն կերպ դեռ խուսափում է նման «զոհաբերությունից»: Մեկ պարզ պատճառով` Հայկոյի պաշտոնանկությունը հենց իրեն է գերխոցելի դարձնում: Այն առումով, որ Հայկոն միակն է այդքան ատելի դարձած ներկայիս չինովնիկությունից, ում մեծ թվով քաղաքացիներ ձայն են տվել ընդամենը Նիկոլի խոսքով: Եթե լինի պաշտոնանկություն, այսինքն` նաեւ այդպես ֆիքսվի, որ նա ապիկար ղեկավար է, ապա Նիկոլն է մեկ պարզ հարցի պատասխան տալու. «Այդ ինչպե՞ս են նման անձնավորության համար անձամբ հանրության առաջ երաշխավորել: Սա՞ էր քո երաշխիքների իրական պատկերը»: Էլ չասած, որ դրանից զատ պետք է նաեւ այլ հարցի պատասխան եւս տա. եթե արաբական ներդրումը ջինսերի պատճառով ձախողելը վարչապետը ճիշտ է համարում, ապա ո՞ւր են այն բազմամիլիարդանոց ներդրումները, որոնք Նիկոլն ու Հայկոն «բերում» են՝ «մեջք շտկած» քաղաքականության հաշվին: Չնայած, պատասխանն էլ է պարզ. ներդրումները զրո են, եւ միայն դա ցույց է տալիս, որ Նիկոլի եւ Հայկոյի այդ «դուխով» մոտեցումները բանի պետք չենԻսկ այս ամենից հետո միանգամից առաջ է գալու նաեւ հաջորդ թեման. «Բայց չէ՞ որ, եթե քաղաքապետի ընտրությունների ժամանակ մարդկանց խաբել ես, նշանակում է` քո ընտրությունների ժամանակ եւս խաբած կլինես»: Կարճ ասած, Հայկոյի պաշտոնանկությունը միանգամից փլուզում է Նիկոլի ողջ «հեղափոխական տրամաբանությունը», որից հետո կմնա ամեն մի հերթական ընդվզման դեպքում, ուսանողական ցույցի օրինակով, ոստիկանական բանակներ հանել ժողովրդի դեմ: Այսպիսով, Հայկոյին պետք է ատամներով պահել, իսկ դատախազությունը կարող է ուսումնասիրել-ուսումնասիրել եւ «պարզել», որ քաղաքապետարանում ամեն ինչ լավ է: Սակայն այստեղ էլ Հայկոյի բախտը չի բերում. նախ, աղմուկի ավելացման արդյունքում նրան պահելը Նիկոլի համար գնալով էլ ավելի դժվար է դառնում: Գումարած դրան, օրենքը թույլ է տալիս՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/4-ի պահանջով ստեղծել տարբեր հանձնաժողովներ, եւ այդ հնարավորությունից օգտվելով, ստեղծվեց «Երեւանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հետաքննման քննչական հանձնաժողով»: Այսինքն, հիմա դատախազության համար եւս խնդիր կդառնա քաղաքապետարանի աշխատանքը գերմաքուր հռչակել, եթե դրա կարիքը լինի: Իսկ եթե ԱԺ հանձնաժողովը խոշոր չարաշահումներ հայտնաբերի, ապա Նիկոլն արդեն իսկ ստանձնել է դրա ողջ պատասխանատվությունը: Մի խոսքով, Հայկոյի թեման դեռ շատ հետաքրքիր ընթացք է ունենալու:

«ՍՏԱՆՁՆԵԼՈՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ` ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՄՈՌԱՑԱՎ ԻՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА