ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում Ամանորյա միջոցառումների ծախսերը կկազմեն շուրջ 1.1 միլիոն դոլար. Երևանի ավագանու որոշում.antifake.am

06.12.2019 16:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևանում Ամանորյա միջոցառումների ծախսերը կկազմեն շուրջ 1.1 միլիոն դոլար. Երևանի ավագանու որոշում.antifake.am

Այսօր կայացած Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մեկ հարցը ձայների մեծամասնությամբ ընդունվեց: Այն վերաբերվում էր Երևանում Ամանորի և Սուրբծննդյան տոնական միջոցառումների համար նախատեսված գումարի ավելացմանը: Նախկինում Երևանի ամանորյա միջոցառումների բյուջեն կազմում էր 325.797.000 դրամ (271.797.000 մլն ՀՀ դրամ պետբյուջեից, 54.000.000 մլն դրամ համայնքային բյուջեից): Այսօր որոշվեց փոփոխություն կատարել Երևան համայնքի բյուջեում և Ամանորյա ծախսերին համայնքային բյուջեից հատկացնել 277.797.100 դրամ:

​​​​​​​Թե ինչ տեղի ունեցավ գրիչի անհաջողությունից հետո

Այսպիսով՝ Երևանի ամանորյա միջոցառումների ընդհանուր բյուջեն այս տարի կազմում է 549.594.100 դրամ կամ շուրջ 1.1 միլիոն դոլար:

Քաղաքապետ Մարությանի տեղակալ Հայկ Սարգսյանի փոխանցմամբ՝ հատկացված գումարը ծախսվելու է գեղարվեստական մասի ապահովման, ձայնային, լուսային էկրանների վարձակալության և սպասարկման, ժամանակավոր կառույցներով վերգետնյա անցումների վերապատրաստման և ձևավորման աշխատանքների վրա։

Հիշեցնենք, որ այս ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է նախորդ 5 տարիներին Ամանորյա և Սուրբծննդյան միջոցառումների համար հատկացված բյուջեներին:

 

Երևանի Ամանորյա միջոցառումների համար հատկացված գումարը վերջին 5 տարիներին կազմել է`

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА