o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆՄԱՆ «ԶԱԿԱԶ» ԻՋԵՑՆԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԱԳՐԵԲՅԱՆ ԵԼՈՒՅԹՆ ԷՐ»

06.12.2019 20:20 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՆՄԱՆ «ԶԱԿԱԶ» ԻՋԵՑՆԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԱԳՐԵԲՅԱՆ ԵԼՈՒՅԹՆ ԷՐ»

ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն տարածեց, որ հաշվի առնելով ներկայացված մեղադրանքի շինծու եւ անհեթեթ լինելու հանգամանքը` առաջադրված մեղադրանքը համարում են բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսեւորում: Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին` ՀՀԿ խոսնակ, ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ գտնում է, որ սա Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդավարական, հակապետական ռեժիմի գործելաոճն է:

ՀՀ նախագահն ունի երեք հնարավորություն, թե ինչպես վարվել սդ դատավորներին օրինական կաշառք առաջարկելու օրինագծի հետ

Մեղադրանքը բացահայտ քաղաքական է եւ անհեթեթ: Այս գործն իրավական առումով ոչ միայն ջուր է, այլ որեւէ հիմք չունի: Սա ծիծաղելի մեղադրանք է: Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման առաջին իսկ օրերից հանրապետականներս խոսել ենք այն մարտահրավերների, այն սպառնալիքների մասին, որոնք կան ե՛ւ ազգային ավանդական արժեքների, ե՛ւ Արցախի, ե՛ւ հայ-ռուսական հարաբերությունների ու ընդհանրապես` արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ: Այս մեկուկես տարվա ընթացքում տեսանք, որ մեր մտահոգությունները դժբախտաբար իրատեսական են, եւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն օր օրի տանում է դեպի անդունդ: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Արցախյան հերոսամարտի ղեկավարներին վարկաբեկի, նրանց «արանքից հանի», որպեսզի նաեւ ազգային հարցերում իրականացնի ոչ հայանպաստ քաղաքականություն: Իրավական առումով` արդեն երեկ պարոն Սարգսյանի փաստաբանը շատ հստակ նշեց, որ ժամը` 16:10 ավարտվել է առերեսումը, ժամը` 16:12-ին արդեն մի քանի էջանոց եզրակացություն են տարածել եւ մեղադրանք առաջադրել:

«Չեն անցնելու այս մանկամտությունները, ամեն ինչ բացահայտվելու է» (Տեսանյութ)

Պարոն Շարմազանով, ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց հիմա որոշվեց մեղադրանք առաջադրել ՀՀ երրորդ նախագահի դեմ:

Եթե հիշում եք, ամիսներ առաջ հայտարարեցինք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգում վերջին փամփուշտը Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է կամ նրա վրա շինծու գործ սարքելը: Եվ հետո տեսանք, որ այդ ժամանակ տեղի չունեցավ այն, որովհետեւ հանկարծակիության սիդրոմը չաշխատեց: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում էր Բրատիսլավիայում տեղի ունեցող ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, Արցախի հիմնահարցում տարբեր մտահոգիչ զարգացումներին ընդառաջ ուշադրությունը շեղել: Նիկոլ Փաշինյանը վախենում է այն մարդկանցից, ովքեր ղեկավարել են արցախյան շարժումը: ՀՀ երկրորդ նախագահն արդեն կալանավորված է, Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի Արցախում իրական հերոսներին, եւ նրա քաղաքական իշխանության համար նման «զակազ» իջեցնելու վերջին կաթիլը նախագահ Սարգսյանի զագրեբյան ելույթն էր` Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի` ԵԺԿ-ի համագումարում, որտեղ եվրոպական ամեաազզդեցիկ գործիչների ներկայությամբ նախագահ Սարգսյանը հստակ գնահատական տվեց Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին: Եվ ամենակարեւորն այն էր, որ ի տարբերություն երկրի գործող ղեկավար Նիկոլ Փաշինյանի, որն այս մեկուկես տարվա ընթացքում իրեն նեղություն չի տվել ու չի ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Սերժ Սարգսյանը նման ուղերձ հղեց, որն ուղղված էր ե՛ւ Բաքվին, ե՛ւ Փաշինյանին, ե՛ւ միջազգային հանրությանը:

Վանեցյանի «լռության մեջ թաքնված է մեր ճշմարտությունը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА