o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.12.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մինչ բոլորս տարակուսում ու վրդովվում էինք, թե ինչու Ադրբեջանի ներկայացրած լպիրշ վերջնագրից հետո մեր քաջն արտգործնախարար ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ իր լեզուն զետեղել էր Լուկաշենկոյի ասած տեղում, սույն փառապանծ դիվանագետը որոշեց կրակոտ ելույթ ունենալ ԵԱՀԿ նախարարական համաժողովին. «... Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման: Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի: Չի կարող լինել որեւէ իրավիճակ, որը ձեւավորի Արցախի ժողովրդի էկզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին եւ 2016թ.-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով ցանկանում եմ վկայակոչել Արցախի` ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, եւ որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով: Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ...»: Դե ինչ, սույն դիվանագետը զարմանալիորեն Նիկոլից վարակվել է պոպուլիզմով:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Նիկոլի եւ ընդհանրապես թավշոների գործերը պարզվում է, բավականին տխուր են: Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ դաժան բացահայտում արեց իր հոբբիի` հայերի անունների վիճակագրության ուսումնասիրման շնորհիվ. «Նախ, 2018 թվականի տվյալներով` «Նիկոլ» անունը այդպես էլ չմտավ առավել տարածված անունների 46-յակ: Այդ փաստը մտահոգիչ է եւ բարկացուցիչ: Հեղափոխության առաջնորդի անունը ինչո՞ւ պիտի չհայտնվի նորածիններին տրվող անունների գոնե 20-յակում, էլ չեմ խոսում 46-յակի մասին: Անհամբեր սպասում եմ 2019-ի տվյալներին: Երկրորդ, Սոցիալիստական Մեծ Հեղափոխությունից հետո սովետական եղբայրական ժողովուրդների մոտ ի հայտ եկան նոր` հեղափոխական անձնանուններ, օրինակ` Լենդրոշ (ԼԵնինյան ԴՐՈՇ), Վիլեն (Վլադիմիր Իլյիչ ԼԵՆին), Մելս (Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին), Դոնարա (ԴՈչ ՆԱռոդա), Ռեմա (Ռեվալյուցիյա, Էլեկտրաֆիկացիյա, Մեխանիզացիյա), Յասլիկ (Յա-Ս Լենինիմ Ի Կռուպսկըյ), եւ այլն, եւ այլն, եւ այլն: Իսկ ո՞ւր են Նոր Հայաստանի նոր անունները: Ո՞ւր են մեր Սիրհանները (սիրո եւ հանդուրժողականության), մեր Ժողթեկները (ժողովրդի թեկնածու), Ասպառները (Ասֆալտին պառկացնենք), Դուխազները (ԴՈՒԽով ԱԶգ), Սինիկները (ՍԻրում եմ ՆԻԿոլին), Ոչկոռները (ո՛չ կոռուպցիային), եւ վերջապես Իշպաժողները (ԻՇխանությունը ՊԱտկանում է ԺՈՂովրդին): Ո՞ւր են այդ անունները: Ո՞ւր են այդ մարդիկ»: Կարճ ասած, թեեւ անցյալ տարի Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրից հետո Երեւանի ասֆալտը շամպայն էր բուրում, բայց հայերը այդքան էլ չսիրեցին ո՛չ Նիկոլին, ո՛չ էլ հեղափոխությունը, եւ արդյունքում նորածինները ստացան նորմալ անուններ

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն մի տեսակ այլ պատկեր է ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ մոտ: Նա այնքան է տարվել պացիֆիզմով եւ քիրվայականությամբ, որ ի պատասխան մի հրապարակման, համաձայն որի Մեհրիբան Ալիեւան երազում է Շուշիում թեյ խմել եւ մուղամ լսել, Ադրբեջանի առաջին փոխնախագահին հրավիրեց Շուշի միասին վայելելու դա: Բնականաբար, բոլոր մարդիկ վրդովվեցին, սակայն վերջում զարմանալիորեն պարզվեց, որ Մեհրիբանը այդպիսի ցանկություն չի հրապարակայնացրել: Այդպիսի ցանկություն գրված էր ոչ թե Մեհրիբանի տելեգրամ-ալիքում (նա չկա սոցցանցերում), այլ Մեհրիբանի ֆաների տելեգրամ-ալիքում` ինչ-որ անհայտ կայքավարի ձեռամբ: Այնպես որ, անգամ այդպիսի պախարակելու գործում տիկին Աննան «խիյարի» անունը լսելով միանգամից աղը ձեռքին վազեց:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА