ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՓԱՇԻՆՅԱՆ, ՀԵՐԻՔ Է ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵՍ...»

06.12.2019 19:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՓԱՇԻՆՅԱՆ, ՀԵՐԻՔ Է ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵՍ...»

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ դիտարկմամբ.

Հրանտ Բագրատյանը Փաշինյանին մեղադրեց կեղծ տեղեկություններ տարածելու մեջ

Պաշտոնական Երեւանը շատ երկար է մտածում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին տեղեկություններ տալու շուրջ: Այս զգուշավորությունը պիտի որ պատճառներ ունենա: Տպավորություն ունեմ, թե սպասում են ինչ-որ տեղ, ինչ-որ բան պայթի, նոր այդ շորշոփի տակ փորձեն հնարավորինս աննկատ «սղցնել» հանդիպման արդյունքների մասին լուրը: Չի ստացվելուՈւզում ես խմած-քնած նկար դիր, Նիկոլ Փաշինյան, ուզում ես տիեզերագնացի սկաֆանդրով լայվ մտի, միեւնույնն է, չես կարողանալու փախչել պետական ու ազգային օրակարգի ամենակարեւոր հարցից: Հերիք է ծամածռություններով զբաղվես: Պատասխանիր ամենակարեւոր հարցին` ինչի՞ շուրջ ես բանակցել Բրատիսլավայում:

Ես գիտեմ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետի անունը՝ Արման Բաբաջանյան. Հրանտ Մելիք-Շահնազարյանի անտիուտոպիան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА