ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք հետաքրքրված ենք, որ Վրաստանում և Հարավային Կովկասում լինի խաղաղություն և կայունություն․ ՌԴ ԱԳՆ

06.12.2019 15:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մենք հետաքրքրված ենք, որ Վրաստանում և Հարավային Կովկասում լինի խաղաղություն և կայունություն․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ը  հայտարարություն է տարածել «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ:

Ըստ այդմ,  Բուրջանաձեն Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը քննարկվել են ռուս-վրացական հարաբերությունները: Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, ռուսական կողմն իր հետաքրքրությունն է հայտնել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ ուղիղ ավիաչվերթների արգելքի դադարեցման վերաբերյալ:

Վրաստանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և սվանների միջև

ՌԴ արտաքին գերատեսչությունը կարևորել է, որ Թբիլիսին առավել պատասխանատվությամբ մոտենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման հարցին:

«Վրաստանում ընթացող իրադարձությունները Մոսկվան ընդունում է որպես այդ երկրի ներքին գործեր: Ռուսաստանը այլ երկրի ներքին գործերին միջամտելուն սկզբունքորեն զերծ է մնում: Մենք հետաքրքրված ենք, որ Վրաստանում և Հարավային Կովկասում լինի խաղաղություն և կայունություն»,- ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА