o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մաղթում եմ, որ «Իրավունքը» Հայաստանի իրականության մեջ լինի հավերժ»

16.10.2019 16:53
«Մաղթում եմ, որ «Իրավունքը» Հայաստանի իրականության մեջ լինի հավերժ»

Եթե մի բան գոյություն ունի 30 տարի, ուրեմն այնտեղ կա արժեք: Եթե հայաստանյան իրականության պայմաններում` փոփոխական ծանր, դժվար տարիներից սկսած մինչեւ անհասկանալի անցումային շրջաններ գոյություն ունի այս լրատվամիջոցը, ուրեմն այն չափազանց մեծ եւ նշանակալից դեր կատարող կառույց է, նախեւառաջ` Հայաստանի Հանրապետության հասարակության համար: Ինչքանով նկատել եմ, «Իրավունքի» թղթային, ավանդական տարբերակն այսօր մրցակցության մեջ է մտնում մի շարք նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցների հետ, իսկ մյուս թղթային տարբերակներից, եթե ոչ բոլորից, ապա ընդամենը հաշված մի քանի լրատվամիջոցների հետ առաջատարների շարքում է: Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ «Իրավունք» թերթի հիմնադիրներին, ղեկավարությանը, ստեղծագործական խմբին, խմբագրակազմին, բոլորին, ովքեր առնչություն ունեն թերթի հետ: Եվ, իհարկե, շնորհավորում եմ «Իրավունքի» շահառուներին` թերթի էջերում տեղ գտած տեղեկատվությունից եւ չափազանց կարեւոր վերլուծությունից օգտվողներին եւ օգտագործողներին: Հետեւաբար, շնորհավոր մեզ բոլորիս` «Իրավունքի» 30-ամյակի առթիվ: Ուզում եմ հուսալ եւ մաղթում եմ, որ թերթը լինի մնայուն դարձած համաշխարհային նշանակության երեւույթների շարքում եւ Հայաստանի իրականության մեջ լինի հավերժ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА