o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունքը» կարեւոր դեր է կատարում` նպաստելով, որպեսզի չհայտնվենք անդառնալի հետեւանքների մեջ»

16.10.2019 16:49
«Իրավունքը» կարեւոր դեր է կատարում` նպաստելով, որպեսզի չհայտնվենք անդառնալի հետեւանքների մեջ»

30-ամյակը կարեւոր իրադարձություն է: «Իրավունք» թերթը ստեղծման օրից լուրջ աշխատանք է կատարել` իր հոդվածներով, տարբեր երեւույթների հետ կապված գնահատականներով: Իսկ թերթի վերջին էջում մշտապես տեղ գտած «Ընկեր Փանջունու անկյունը» սկիզբ է դրել Հայաստանում քաղաքական հումորի: Այս առթիվ շնորհավորում են խմբագրակազմին, թերթի ակունքներում կանգնած Հայկ Բաբուխանյանին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ժամանակին լուրջ աշխատանք են կատարել` լինելով ե՛ւ քաղաքական գործիչ, ե՛ւ նաեւ կատարելով խմբագրական աշխատանք: Տա Աստված, որ որեւէ բան չխանգարի թերթին գոյատեւել, մանավանդ այսօր, քանի որ ժամանակին ավելի շատ մամուլի միջոցներ կային, որտեղ, համենայնդեպս, ազատ խոսքը տեղ ուներ, այսպես ասած, վտանգավոր չէր կարծիք ասելը, բայց հիմա իրավիճակն այլ է: Այս առումով` «Իրավունք» թերթը եւ համանուն կայքը շատ կարեւոր դեր են կատարում եւ նպաստում են ժողովրդի իրավագիտակցության, քաղաքական մշակույթի բարձրացմանը, որպեսզի չհայտնվենք անդառնալի հետեւանքների մեջ:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА